ՊԵԿ-ը պարզաբանում է հիփոթեքի տոկոսագումարների հավաքագրման խնդիրը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Հայկական ժամանակ»-ին պարզբանում է տրամադրել «ՊԵԿ-ը մարդկանցից ետ է պահանջում հիփոթեքի տոկոսագումարների համար վերադարձված եկամտահարկերը»  հրապարակման վերաբերյալ:

Նյութում գրել էինք, որ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձման վերաբերյալ դիմումներ չի վերցնում քաղաքացիներից՝ պատճառաբանելով, որ կառավարության որոշումը սխալ են կիրառել եւ նաեւ նշել են, որ մեկ տարի շարունակ վճարված գումարները ետ են պահանջելու:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասված է. «Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում  են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ թվում՝ պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում) առկայության դեպքում քաղաքացիները օգտվել են ու շարունակելու են օգտվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված իրավունքից»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այս խնդիրն առաջացել է ՊԵԿ-«Միկշին» ընկերության միջեւ, որն անդրադարձել է շահառուների վրա: Միքայել Հարությունյանի ընտանիքի հետ կապված «Միկշին» ընկերությունը, որը կառուցապատում է «Երազ» բնակելի թաղամասը, խնդիրներ է ունեցել հարկայինի հետ:

Տպել
1934 դիտում

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018

Հրադադարի խախտման 300 դեպք՝ 1 շաբաթում, Ադրբեջանը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. հարգանքի տուրք՝ Եռաբլուրում