Հայաստանի տնտեսությունը աննախադեպ աճում է աննախադեպ անկման շնորհիվ

Այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը անցած տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17 տոկոս: Ահա այսպիսի անակնկալ ու աստղաբաշխական աճեր է հրապարակել երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Փաստորեն այս տարի առաջին անգամ, ամիսը ամսվա հետ համեմատած, արձանագրվել է, մեղմ ասած, երկնիշ աճ: Իսկ առաջին տասն ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 7 տոկոսով: Մինչեւ տարեվերջ մնացել է երկու ամիս եւ նույն տեմպերով շարունակվելու դեպքում, տարվա ավարտին կարձանագրվի թերեւս 6-7 տոկոս ՏԱՑ-ի աճ: Ու հաշվի առնելով, որ ՏԱՑ-ի ցուցանիշը շատ մոտ է լինում տնտեսական աճի ցուցանիշին, ապա 2017 թվականը կլինի 2012-ից այս կողմ ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած տարին:

Այստեղ շատ ուշագրավ մանրուքներ կան: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս ցուցանիշներին: «2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով։ Ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է»,- գրել է նա եւ բերել համեմատական մի քանի գծապատկերներ, որոնք ավելի ցայտուն են դարձնում արձանագրված ցուցանիշները:

Իսկ ուշագրավն այն է, թե ինչի շնորհիվ է արձանագրվել այսպիսի աստղաբաշխական աճ: Եթե ուսումնասիրենք ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները, ապա կպարզվի, որ հոկտեմբերին արձանագրված 17 տոկոսանոց աճի հիմնական «մեղավորը» գյուղատնտեսությունն է, որտեղ աճը գրեթե  35 տոկոս է: Դժվար է նույնիսկ հիշել, թե երբեւէ այդպիսի աճ եղե՞լ է Հայաստանում: Բայց սա ունի իր հմայքը: Խնդիրն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին գյուղատնտեսությունում արձանագրվեց 30 տոկոս անկում: Այլ կերպ ասած, գյուղոլորտի այս տարվա հոկտեմբերի 35 տոկոսանոց աճը եղել է միայն նրա շնորհիվ, որ անցած տարվա նույն ամսին անկում էր գրանցվել 30 տոկոսով: Պարզ թվաբանական գործողություն: Դուք ունեք 100 հատ խնձոր: Դրանից մի  30 հատը ուտում եք, եւ ձեզ մոտ մնում է 70 հատ, այսինքն ձեր խնձորների թիվը նվազում է 30 տոկոսով: Սակայն հետո գնում, այգուց հավաքում եք մի 30-35 հատ խնձոր եւ դնում կերած խնձորների տեղը: Ձեր խնձորների թիվը ավելանում է մի 30-35 տոկոսով: Ընդամենը այսքանը:

Ահա սա է տեղի ունեցել գյուղոլորտում: Եվ մեծապես այսպիսի աճի շնորհիվ է, որ արձանագրվել է ՏԱՑ-ի երկնիշ աճ:

Ահա այստեղ է, որ գալիս ենք ամենաուշագրավ «մանրուքին»: Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսությունում արձանագրված 20-30 տոկոս անկումը որեւէ կերպ չբացատրվեց: Իհարկե, ասացին, թե երաշտ է եղել, ինչ-ինչ այլ պատճառներով քիչ բերք է ստացվել...: Այդ բացատրությունները իրենց տակ որեւէ հիմնավորում չունեին, քանի որ գյուղոլորտում 20-30 տոկոս անկումը լրջագույն հարց է եւ առաջանում է բնակչությանը կերակրելու խնդիր, եւ պետությունները նման դեպքերում արտակարգ ռեժիմով պետք է ապահովեն բնակչությանը սննդամթերքով: Իսկ այդպիսի ռեժիմ մեկ տարի առաջ չի եղել: Այսինքն, 20-30 տոկոսանոց անկումները իրականում վիճակագրական «ճշգրտումներ» էին: Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, ըստ որոշ տեղեկությունների,  պարզապես «մաքրել էր» գյուղատնտեսության ոլորտի տարիներ շարունակ կուտակված հավելագրումները:

Ու հիմա այդ «մաքրման» աշխատանքների շնորհիվ, որի արդյունքում ստացվեց համեմատության խիստ ցածր բազա, այս տարի արձանագրվեց այսպիսի աճ: Հիմա միակ հարցը, որ ծագում է տվյալ պարագայում, հետեւյալն է՝ նոր կառավարությունը անցած տարվա սեպտեմբեր հոկտեմբերին ցուցանիշները հավելագրումներից «մաքրեց» պարզապես «մաքրելու» համա՞ր, թե դա արեց մեկ տարվա հեռահարությամբ այսպիսի ցուցանիշ ստանալու համար: Դա թերեւս պարզ կդառնա հաջորդ տարվա հոկտեմբերի պաշտոնական վիճակագրական տվյալներից: Թե ով կլինի այդ ժամանակ վարչապետ, դուրս է տնտեսական հաշվարկների դաշտից:

Տպել
14757 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել