Հնչեց Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

21/11/2017 schedule14:02

Նոյեմբերի 20-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դաշնամուրային երաժշտության երեկո էր։ Իր վիրտուոզ մենանվագով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհում մեծ համբավ ունեցող դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար, որ առանձնանում է վառ անհատականությամբ, ով բարձր է պահում հայ կատարողական արվեստը՝ այն լավագույնս ներկայացնելով աշխարհում։ 

Համերգային ծրագրում հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի վալսերից, մազուրկաներից, պոլոնեզներից եւ էտյուդներից, Ալեքսանդր Սկրյաբինի մանրանվագներից եւ Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» սյուիտը։ Վերջին գործը, ի դեպ, Հայկ Մելիքյանը հաճախ է ներառում իր համերգային երկացանկում։ Հայկը նշում է, որ 17 տարեկանից կատարում է «Պետրուշկա» սյուիտը, որը Ստրավինսկին 1921 թվականին է փոխադրել դաշնամուրի համար՝ նվիրելով այն Արթուր Ռուբինշտեյնին։ Հայկ Մելիքյանը խոստովանում է, որ ուրախ է այդ բարդագույն ստեղծագործությունն ունենալ իր մատների մեջ։

Հայկը նկատում է, որ մենահամերգի ընթացքում երաժիշտն ինքն իր հետ է, իր մտքերի, ասելիքի հետ։ Մենահամերգն արտիստի յուրահատուկ հաշվետվությունն է իր եւ ունկնդրի համար։ Իսկ այդ հաշվետվությունը Հայկը հանձնեց կատարյալ. նրա նվագը ունկնդրին տեղափոխել էր հոգեւոր մի աշխարհ, որտեղ երաժշտությունը տարբեր կերպ ընկալող հանդիսատեսը վայելում էր դաշնակահարի մատներից հորդող էներգիան։ Ներկաները զգում էին դաշնակահարի անկեղծ նվիրումը բարձր արվեստին, սերը դեպի երաժշտությունը։

20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտությունը Հայկ Մելիքյանի տարերքն է։ Սիրում է նոր ստեղծագործությունների բացահայտումներ։ Սակայն այդուհանդերձ դաշնակահարն ասում է, որ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ իր հետ են, ուղեկցում են համերգների ընթացքում. դասականներից առավելապես սիրում է կատարել բարոկ եւ ռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մշտապես ներկայացնում է նաեւ հայ հեղինակների գործեր։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում պատահական չեն ընդգրկված դաշնամուրային մենահամերգները։ Արամ Խաչատրյանի ներաշխարհում դաշնամուրային մտածողությունը բնական եւ ներդաշնակ էր։ Նա իր դաշնամուրային գործերի մասին խոսելիս ասում էր` երբ գրում եմ դրանք, ինքս նվագում եմ ու նաեւ զգում, որ իմ մատների մեջ կան դաշնակահարի հատկանիշներ, որոնց, սակայն, ժամանակին ուշադրություն չեն դարձրել, եւ չեմ կարողացել զարգացնել։

Տպել
1373 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին