Չհիմնավորեցին՝ ինչու են արգելում մուտքը. ուկրաինացիները «Հայացք ԼՂՀ»-ից ֆիլմ էին նկարելու

Հանրության կողմից բուռն արձագանքի արժանացավ Ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի մուտքը Հայաստան արգելելու տեղեկատվությունը: Այդ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռուստաընկերության պրոդյուսեր Օկսանա Դիխնիչը: Նա, մասնավորապես՝ նշել էր, որ իրենց նկարահանող խմբին չեն թույլատրել մուտք գործել Հայաստան՝  պատճառաբանելով, որ լրագրողները Ռուսաստանի «սեւ ցուցակում» են՝ «հակաահաբեկչական տարածքում» աշխատելու պատճառով։

«Նկարահանող խումբն աշխատանքային այցով մեկնել էր Հայաստան։ Համաձայնությունները կային, ինչպես որ հարկն էր, բայց սահմանային անցակետում անակնկալ էր սպասում․ նրանց չեն թողել մտնել երկիր։ Պաշտոնական մերժման պատճառը՝ նրանք ՌԴ-ի ցուցակներում են, քանի որ աշխատել են հակաահաբեկչական տարածքներում։ Այս արգելքը տարածվում է մաքսային միության բոլոր երկրների վրա։ Այնպես որ, սա պետք է հաշվի առնեն մեր գործընկերները, ովքեր աշխատանքային այցեր են պլանավորում։ Իսկ ավելի կարեւոր հարցն այն է, թե որտեղից ՌԴ֊ին օպերատորների ցուցակները։ Օպերատորը, ի տարբերություն լրագրողի, հանրային դեմք չէ եւ ենթագրերում չի նշվում»,- գրել էր Օկսանա Դիխնիչը։

«Հայկական ժամանակ»-ը Օկսանա Դիխնիչի միջնորդությամբ, կապ հաստատեց ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյի հետ, ում չէին թույլատրել մուտք գործել ՀՀ: Լեսնոյը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին՝ հայ-վրացական սահմանային անցակետում, որտեղից ուկրաինացի լրագրողներն ավտոմեքենայով փորձել են մուտք գործել Հայաստան:

«Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ կոնկրետ պաշտոնական հիմնավորումներ չեն հնչել, բայց սահմանապահների հետ շփումների ընթացքում կարողացանք պարզել, որ մեզ չեն թույլատրում Հայաստան մուտք գործել ինչ-որ ռուսական ցուցակների պատճառով (ինչ-որ ԵԱՏՄ ընդհանուր տվյալների բազայի): Մերժումը մեզ ներկայացվեց բանավոր, իսկ մերժման հիմքերը մեզ գրավոր ներկայացնելու պահանջին ի պատասխան հայտարարեցին, որ ոչ մի թուղթ էլ մեզ չեն տալու: Ասացին, որ եթե ինչ-որ առարկություն ունենք՝ կարող ենք դիմել դատարան»,- «ՀԺ»-ին պատմեց Եվգենի Լեսնոյը:

Լուսանկարը Եվգենի Լեսնոյի ֆեյսբուքյան էջից

Նա տեղեկացրեց նաեւ, որ նկարահանող խմբում էին ինքն ու օպերատորը, եւ որ իրենք Հայաստան էին գալիս՝ Հայաստանի մասին սյուժե նկարահանելու. «Երկու մասով պետք է նկարահանումներ իրականացվեին. առաջինը Հայաստանի տնտեսությանը, ՌԴ ռազմաբազաների հարեւանությամբ կյանքի, երկրի էներգետիկայի, ուկրաինա-հայկական խառն ընտանիքների կյանքի ու կենսակերպի մասին սյուժե պետք է պատրաստեինք, իսկ երկրորդ մասով նախատեսում էինք տեսանյութեր պատրաստել արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ՝ «Հայացք ԼՂՀ-ից»»,- նշեց Եվգենի Լեսնոյը:

Ուկրաինացի լրագրողը մեզ հայտնեց նաեւ, որ իրենց այցի եւ օրակարգի ամբողջ ծրագիրը նախապատրաստված է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Արման Աբովյանի հետ համատեղ, եւ բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են եղել: Իսկ հավատարմագրումը պետք է իրականացվեր արդեն Երեւան ժամանելուց հետո՝ ԱԳՆ-ում, եւ այդ պատճառով նրանց ձեռքին որեւէ փաստաթուղթ չի եղել:

«Սահմանային անցակետում 6-ժամանոց սպասման ժամանակ թե՛ մենք, թե՛ սահմանապահները մշտապես կապի մեջ էինք Արման Աբովյանի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ: Բայց վերջում մերժեցին մեր մուտքը Հայաստան: Եթե մեզ Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը զգուշացնեին, որ մենք ինչ-որ ցուցակում ենք ու այսպիսի բան կարող էր տեղի ունենալ, պարզապես չէին գա Հայաստան, բայց մեզ ոչ ոք ոչինչ չէր ասել դրա մասին»,- մեզ հետ զրույցում նշեց ուկրաինացի լրագրողը: 

Լուսանկարը Եվգենի Լեսնոյի ֆեյսբուքյան էջից

Ուկրաինացի լրագրողների՝ Հայաստան մուտքի խոչընդոտների առաջացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ պարզաբանումներ ներկայացրեց, համաձայն որոնց՝ ուկրաինական ICTV-ի նկարահանող խումբը ՀՀ ԱԳՆ հավատարմագրման հայտ չի ներկայացրել։ Բալայանը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանում լրագրողների սեւ ցուցակ գոյություն չունի, իսկ թե ինչու է արգելվել լրագրողների մուտքը Հայաստան, իր իրավասության հարց չէ:

Ու զարմանալի կլիներ, որ նման ցուցակ գոյություն ունենար, որովհետեւ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնարին առիթներն օգտագործում է՝ ի լուր աշխարհի մատնանշելու Ադրբեջանում նման կարգի «սեւ ցուցակների» գոյության փաստը՝  միջազգային պարսավանքի հեղեղ թափելով Բաքվի քաղաքական ղեկավարության գլխին:

Ամեն դեպքում՝ դեռեւս պաշտոնական մակարդակով բաց է մնում հարցը, թե ինչո՞ւ արգելվեց ուկրաինացի լրագրողների մուտքը Հայաստան: Այս հարցի կապակցությամբ ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ մեզ միանգամից չհաջողվեց: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ուկրաինացի լրագրողներին Հայաստան չթողնելու հարցի վերաբերյալ պարզաբանումներ կարող է տրամադրել միայն մեր գրավոր հարցման դեպքում: Հաշվի առնելով թեմայի շուրջ առաջացած աղմուկն ու նաեւ հարեւան երկրների ԶԼՄ-ներում դրա լայն տարածումը, անհրաժեշտ է, որ Հայաստանից որեւէ պաշտոնական հիմնավոր բացատրություն հնչի կատարվածի կապակցությամբ:

Տպել
5849 դիտում

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը