Թուրքիայում հայ հոգեւորականներն ավերումից հետո առաջին անգամ այցելել են Սբ. Կիրակոս եկեղեցի

22/11/2017 schedule15:17

Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ, պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը վնասվել է թուրք-քրդական բախումների ժամանակ, գրում է Ակոսը: 

Սա եկեղեցու վնասվելուց հետո Պոլսո հայոց պատրիարքարանից առաջին ներկայացուցչի այցն է Դիարբեքիր:

 

Եկեղեցում շրջելուց հետո արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողներին հայտնել է, թե եկեղեցու պահպանման և վերակառուցման համար իրենք «գնդակը փոխանցել են պետությանը»` մշակույթի նախարարությանը: 

«Ամեն կողմը քանդել են, սա անողը մարդ չէ, Աստծո ստեղծածը չէ»,- ասել է Աթեշյանը: Նա վերջին անգամ Սուրբ Կիրակոսում երկու տարի առաջ է եղել, երբ տեսարանը բոլորովին այլ էր: Հիմա եկեղեցու պատերը վնասված են, խորանները ջարդուփշուր են արված: 

«Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում, աղտոտում սրբավայրը»,- ասել է Աթեշյանը: 

Նա նաև նշել է, թե հայտնի չէ` ով է այսպես քանդել եկեղեցին, հետևաբար հնարավոր չէ նրանց պատժել. «Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքը թողել: Անհայտ մարդիկ այդ կոթողները քանդում են, վնաս են հասցնում Թուրքիային, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հնարավոր չէ նրանց բռնել»: 

Տպել
17804 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ