Ադրբեջանը հայերի դեմ հերթական անօգուտ միջոցառումն է կազմակերպել Բրյուսելում. Արիֆ Մամմադով

Ադրբեջանի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացել է «Անջատողականության սպառնալիքը խաղաղությանն ու անվտանգությանը» թեմայով միջազգային ֆորումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ֆորումին մասնակցել են Ադրբեջանից պաշտոնյաներ, Եվրախորհրդարանի եւ եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներ, նախկին նախագահներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ընդհանուր թվով 200 մարդ:

Միջոցառման ընթացքում քննարկվել եւ վերլուծվել են անջատողականության դեմ պայքարի միջոցները: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վերջում ընդունվել է հռչակագիր, որում նշված է, թե անջատողականներն օգտագործելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ամբողջ աշխարհում կասկածի տակ են դնում պետությունների տարածքային ամբողջականությունը, եւ այդ իրավունքը վերածում են խաղաղության, անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքի:

Այս միջոցառման վերաբերյալ ֆեյբուքի իր էջում ուշագրավ մեկնաբանություն է տարածել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, որն այժմ հետապնդվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Հերթական անգամ Բրյուսելում անօգուտ եւ անպետք միջոցառում է կազմակերպվել: Հրավիրվել են բոլորովին անօգուտ քաղաքական գործիչների, որոնք արդեն հայտնի են որպես խարդախներ: Ադրբեջանի բյուջեից հսկայական գումար են ծախսել, օգուտը` զրոյական: Այդ փողերով կարել էր Եվրոպայում տասնյակ էֆեկտիվ միջոցառումներ կազմակերպել»,- գրել է Մամմադովը:

Տպել
2218 դիտում

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

Ես համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ. Արարատ Միրզոյան

Կառավարությունն ԸՕ-ի նախագիծն այնպես է բերում, որ ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց. Վիգեն Սարգսյան

Մայքլ Ջեքսոն՝ Արամ Խաչատրյանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորովի

Շարունակենք միմյանց հետ համագործակցել. Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ