5032 գիտության թեկնածուից 646-ն են մնացել գիտության մեջ. նախարար

ԱԺ-ում շարունակվում են ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումները: ԿԳ նախարարից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հարցրեց, թե կա վիճակագրություն, թե քանի՞ երիտասարդ է գիտության մեջ հետագայում շարունակել իր ուղին:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ունեն 2007-2016 թթ. գիտական աստիճանը պաշտպանածների ընդհանուր թվաքանակը:

«Ընդհանուր թվաքանակը` դոկտորները 445 են Հայաստանում, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191 հոգի, թեկնածուներից` 646, այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ»,- ասաց նախարարը:

Մկրտչյանի խոսքով՝ ընդհանուր դոկտորների 42,9%-ն է մնում գիտության մեջ, թեկնածուների` 12,8%-ը, իսկ ընդհանուր, երկուսը միասին` 15,3%-ն է, որ մնում է գիտության մեջ: Նախարարի ներկայացրած թվերից պարզ դարձավ, որ հիմնականում բնական գիտություններով զբաղվողներն են հետագայում մնում գիտության մեջ:

«Ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ 63 դոկտոր է պաշտպանված, 461 թեկնածու 2007-ից 2017թթ. ընթացքում: Նրանցից այսօր գիտության մեջ մնացել է 50 դոկտոր, այսինքն՝ 63 դոկտորից 50-ը մնացել են և 135 թեկնածու, ընդհանուր առմամբ՝ մոտ 79,4% մնում են դոկտորներ գիտության մեջ, իսկ 29,3% թեկնածուները»,- ասաց նա` ընդգծելով, որ ամենաբարձր ուղղություններից է ֆիզմաթը:

Այնուհետև նախարարը ներկայացրեց քիմիական ուղղության մեջ մնացած գիտնականների թիվը:

«Քիմիականի մեջ մնում է 68% դոկտորներ, 25,7% թեկնածուներ, բայց սրանք բարձր թվեր են, կենսաբանության մեջ 57% դոկտորներն են մնում, թեկնածուները` 35,8%, ընդհանուր` 37% է միջինը»,- հայտնեց նա:

Այլ է պատկերը տնտեսագիտության, փիլիսոփայության, իրավաբանության ոլորտներում:

«Տնտեսագիտության ոլորտում դոկտորներից մնում է 25%-ը, թեկնածուներից` 2,7%-ը, ընդհանուր առմամբ տնտեսագիտության գիտության մեջ մնում է 3,3%-ը: Փիլիսոփայության ոլորտում դոկտորների 50%-ն է մնում, 11,1% թեկնածուները, ընդհանուր`18,2 տոկոսն: Իրավաբանության մեջ դոկտորների 14,4%-ն է մնում, թեկնածուների` 2,8 %-ը ընդհանուր 3,4%: Բժշկության մեջ ընդհանուրը 6,4 %»,- հայտնեց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս թվերը ցույց են տալիս, որ տարկետման իրավունքը պատճառ է դարձել, որ գնան գիտական թեմաների ուղղությամբ: «2009 թվականին թեմական ուղղությամբ ղեկավարի համար դիմել են 29 երիտասարդ, որոնցից ընդամենը 9-ն եղել արական սեռի, որոնցից  էլ 6-ը չէին ծառայել»,- նշեց նա:

Տպել
1984 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)