Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին դուրս են գալիս Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման մայրուղի

Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնել են շարունակել ջանքերը Սիրիայում ահաբեկչական «Իսլամական պետության» վերջնական ոչնչացման ուղղությամբ: Այս մասին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպման օրակարգում են եղել սիրիական հիմնախնդրի՝ քաղաքական կարգավորման մեկնարկը, իրավիճակն անվտանգության գոտիներում, մասնավորապես՝ քրդական խմբավորումների ենթակայության տակ գտնվող Իդլիբում եւ Աֆրինում: Կողմերը նաեւ խոսել են Սիրիային անհրաժեշտ հումանիտար աջակցության մասին:

Հատկանշական է, որ հանդիպումից մեկ օր առաջ Պուտինն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շարունակության միտքը կարմիր թելի նման անցնում է նաեւ Սոչիի հանդիպումից հետո՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ: «Պետության ղեկավարները նշել են, որ միջազգային ջանքերից մի քանի տարի անց, հրադադարից հետո տասնմեկ ամիսների ընթացքում հաջողվել է ԻՊ, «Ջաբհաթ Ան Նուսրի» եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գրեթե ամբողջական ոչնչացմանը հասնել:

Նախագահներն ընդգծել են, որ Աստանայի գործընթացի շրջանակներում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը շատ արդյունավետ էր եւ զգալիորեն օգնեց նվազեցնել բռնության մակարդակը, նվազեցնել մարդասիրական տառապանքը, դադարեցնել փախստականների հոսքը եւ սկսել փախստականների անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատել:

Նախագահները որոշել են, որ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն համակարգել ջանքերը բռնության նվազեցման միտումների անշրջելիության ապահովման համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Պուտինի խոսքով, որպես երաշխավոր երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շարունակում են աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման, ապաէսկալացիայի, կայունության եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: «Այս առումով մենք ընդգծել ենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա միջսիրիական ներառական երկխոսության ակտիվացման առաջնային քայլերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայում եւ Իրաքում «ԻՊ» ահաբեկիչների հենակետերը ոչնչացվել են:

«Սիրիայում եւ Իրաքում ԻՊ հենակետերը հիմնականում ոչնչացվել են եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում տարածաշրջանում ձեւավորվել է համաձայնություն: Ահաբեկչությունը ոչ մի երկրի համար գործիք չի կարող լինել, ահաբեկչությունը ցանկացած դեպքում կարող է սպառնալիք դառնալ երկրների համար, եւ մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր ժամանակին օգնում էին ԻՊ-ին, այժմ ԻՊ-ն սպառնում է այդ երկրներին», - ասել է նա ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կայունացումն ու կոնֆլիկտի քաղաքական կարգավորումն Անկարայի համար լուրջ առաջնահերթություն է: «Անկարայի համար առաջնահերթություն է նաեւ այն, որ ահաբեկիչները դուրս մնան բանակցային գործընթացից»,- հայտարարել է նա, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Համատեղ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նախագահները Սիրիայի պետության ինքնիշխանության, անկախությանը, միասնականությանը, տարածքային ամբողջականությանը հավատարիմ կառավարական եւ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ են արել Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կառուցողական մասնակցություն ցուցաբերելու համար:

Նրանք համաձայնել են ակտիվորեն նպաստել Կոնգրեսի հաջողությանը: Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան խորհրդակցություններ կանցկացնեն եւ կհամակարգեն Կոնգրեսի մասնակիցների կազմը:

Պուտինի խոսքով, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդները նախանշել են Սիրիայում ներառական երկխոսության մեկնարկի առաջին քայլերը: «Որպես երաշխավոր երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շարունակում են աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման, դեէսկալացիայի կայունության եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար:

Նա գոհունակությամբ նշել է, որ Իրանի եւ Թուրքիայի նախագահները ողջունել են Սիրիայում ազգային երկխոսության ընդհանուր համաժողով հրավիրելու նախաձեռնությունը: «Պայմանավորվել ենք այս կարեւոր իրադարձությունը պատշաճ մակարդակով անցկացնել, ապահովել դրան մասնակցող սիրիական հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը»,- ավելացրել է Պուտինը:

Հատկանշական է նաեւ, որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիայի Կոնգրեսում սիրիական ազգային երկխոսությանը քրդերի մասնակցության հարցը: Որոշվել է` քրդերը ներառվելու են: Ըստ ռուսական ԶԼՄ-ների փոխանցման, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քննարկման արդյունքում 3 նախագահների կողմից ինչ է որոշվել, Պեսկովը պատասխանել է. «Նրանց մասնակցությունը կլինի ներառված»:

Տպել
727 դիտում

«Իսկանդեր» հթրիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Փոթորիկ, ջրհեղեղի վտանգ. Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարադակ

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները

Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են մեքենա ներկրել 3-րդ երկրից. ՊԵԿ փոխնախագահ

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը

ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Ռուսաստանում Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ավետիսյան քույրերի հետ

Ֆրանսահայ տեխնոգործարարը սկսեց Nabaztag-ով եւ հիմա հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայոց Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Պլանավորված է եղել. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանությանից

Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը