Պատկերացնում էի, թե գինու համաժողովին, սկզբից գինին են խմում. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Երեւանի «Հիլթոն» հյուրանոցում այսօր մեկնարկեց «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանները, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:

Կարեն Կարապետյանի ելույթից առաջ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ներկայացրեց գինեգործության վերաբերյալ կարճ տեսանյութ:

«Ես ճիշտն ասած, առաջին անգամ եմ մասնակցում գինու միջազգային համաժողովի, եւ իմ պատկերացումը մի քիչ այլ էր, որ սկզբից հենց գինի են խմում, տրամադրությունները բարձրացնում են եւ հետո կարողանում են ընկալել մեկը մյուսին շատ ավելի լավ»,- իր խոսքն այսպես սկսեց վարչապետն ու անցավ նախապես պատրաստված տեքստը ընթերցելուն:

Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր գինու վերածնունդ է ապրում եւ հայկական գինի ասելով, հասկանում են ավելի քան 6 հազար տարվա պատմություն, ավանդույթներ: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ գինեգործությունը կառավարությունը համարել է գերակա ճյուղ, ստեղծվել է խաղողագործության հիմնադրամը: «Մեր վերջնական նպատակն է, եւ մենք վստահ են, որ հասնելու ենք դրան, հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը եւ աշխարհի գինու քարտեզի վրա մեր հաստատուն եւ կայուն տեղն ունենալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով 2016 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.5 միլիոն լիտր գինի, որը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին, իսկ 2016 թվականին արտահանվել է ավելի քան 1.8 միլիոն լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է 2015 թվականի տվյալներից:

Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, վարչապետը մաղթեց արդյունավետ աշխատանք: «Ովքեր, որ առաջին անգամ են այցելել Հայաստան, կարողանան զգալ Հայաստանը, վայելեն այն: Ուզում եմ ողջունել բոլոր հյուրերին, մեր դեսպաններին, դիվանագետներին եւ հուսով եմ, որ այս համաժողովից հետո մենք շատ ավելի գիտակցված եւ որոշակի քայլեր կձեռնարկենք, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա: Ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, լավ տրամադրություն, բայց գինու օգտագործման մասին մտածեք»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Դիվանագետների ելույթներից հետո Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը թվեց իրենց ձեռքբերումներն ու անդրադարձավ առկա խնդիրներին եւ անելիքներին: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման համար մշակվել է ռազմավարություն, որը միտված է գինեգործական արտադրանքի հումքային բազայի ապահովմանը, միջազգային շուկայում որակյալ գինու մրցունակության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ այլն:

«Հիմնադրամը կատարում է աշխատանքներ խաղողի տնկարկների (խաղողի գինեմետ եւ համապիտանի սորտերով տնկված այգի) կադաստրի ստեղծման ուղղությամբ, որն էապես կնպաստի ոլորտի արդյունավետ զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի բարձրացմանը, մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաեւ կեղծարարության դեմ պայքարին»,- ասաց Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ նպատակ ունեն ստեղծել էլեկտրոնային միասնական համակարգ, որտեղ կտեղայնացվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակության, մթերումով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին, կմեկնարկի աշխարհագրական նշումներով գինիների արտադրության համակարգի մշակումն ու ներդրումը: «Ստեղծվող համակարգը հնարավորություն կտա գույքագրելու Հանրապետության խաղողի տնկարկները, վերահսկելի կդարձնի գինեգործական արտադրանքի որակը եւ հնարավոր կլինի կանխել կեղծարարությունը»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ ճեպազրույցով հանդես եկավ: Առաքելյանը նույնպես խոսեց գինու այգիների կադաստրի ստեղծման եւ աշխարհագրական նշումներով գինիների մշակույթի ներդրման մասին: «Մենք համոզված ենք, որ այն պահից, երբ կունենանք գրանցված այգիներն իրենց սորտերով, մենք կկարողանանք ավելի կազմակերպված, նշված ուղղություններով զարգացնել մեր գինեգործությունն ու կոնյակագործությունը: Այսօր մենք ուղղակի զարգացնում ենք գինու արտադրությունը, ըստ նրա, թե ինչ կա դաշտերում, բայց մենք հստակ չունենք այն ռեեստրը, որտեղ գրանցված կլինեն խաղողի այգիները»,- ասաց Իգնատի Առաքելյանը: Խոսելով աշխարհագրական նշումներով գինիների մշակույթի ներդրման մասին՝ նախարարն ասաց, որ այդ մշակույթի ներդրումը կբարձրացնի գինու արժեքը եւ ցույց կտա, թե գինին, որ այգուց, որ դաշտից, աշխարհագրական որ դիրքից է եւ ինչ համ ունի: «Միջազգային զարգացած գինեգործական երկրներն այդ ճանապարհն անցել են, եւ դրանով է որոշվում գինու արժեքը: Մենք այդ մշակույթը չունենք, որից ելնելով չենք հասկանում, թե մեր գինիներից թանկն ինչու է թանկ, էժանն ինչու է էժան, եւ ինչումն է այդ գինիների տարբերությունը »,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը:

Նշենք, որ համաժողովը կավարտվի վաղը՝ նոյեմբերի 24-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
2474 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար