ԱՄՆ-ում մահացել է ամերիկյան երաժշտական ինդուստրիայի ճարտարապետ Ջորջ Ավագյանը. AP

23/11/2017 schedule14:21

ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է Ռուսաստանում ծնված ջազ պրոդյուսեր եւ ամերիկյան երաժշտական ինդուստրիայի ճարտարապետ Ջորջ Ավագյանը, որը եղել է Լուիս Արմսթրոնգի, Մայլս Դեւիսի եւ այլ աստղերի ձայնագրությունների պրոդյուսերը, գրում է Associated Press-ը:

Պրոդյուսերի մահվան լուրը հաստատել է նրա դուստրը` Անահիտ Ավագյան Գրեգը, նշելով, որ հայրը մահացել է Մանհեթենի իր տանը: 

1998-ին Ջորջ Ավագյանն այցելել է Հայաստան եւ մասնակցել է Երեւանի առաջին միջազգային ջազ փառատոնին:

Ջորջ (Գեւորգ ) Ավագյան ամերիկահայ պրոդյուսեր է, ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից է: Նա ծնվել է 1919թ. մարտի 15-ին ՌԴ Արմավիր քաղաքում, 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1941 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները եւ Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։

Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել եւ նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում եւ Թեհրանում:

1961-ին Ավագյանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։ 1962-ին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1997-ին նա «Գրեմմի» է ստացել Մայլզ Դեւիսի ալբոմի համահեղինակության համար: Նրա անունը հավերժացվել է Ջազի փառքի պատի վրա:

Տպել
668 դիտում

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Երեւանում բախվել են միանգամից 5 մեքենաներ, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ-ի էլիտան այս տարի անտեսել է Սոգյութլուի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը

Վերեւի հարկից ջրալցվել է Երևանի Քաջազնունու փողոցի անձնագրային բաժանմունքը

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր ֆլեշմոբի շրջանակներում օնլայն հեքիաթ է կարդում

Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում

Էլթոն Ջոնը այսօր Երեւանում մասնակցելու է Starkey ընկերության բարեգործական միջոցառմանը

Հույս ունեմ կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մոտ ընդամենը թյուրըմբռնում է. վարչապետ

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, լավատեսության կենտրոն. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած ուխտավորների

Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում

Վթարվել են Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը մահացել է, 3 վիրավոր կա

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին՝ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումով