Հայրենիքին պարտք եք: Այդ թվում՝ 2000 դոլար… Լիլիթ Ավագյանի հոդվածը

23/11/2017 schedule14:45

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ճակատին (Ծովակալ Իսակովի պողոտա) մեծ պաստառ կա՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»: Կեղծ ու պաթետիկ այս կարգախոսը գրեթե համարժեք է «Բոլորն իրենց հայրենիքի հանդեպ պարտքը պետք է կատարեն» կարգախոսին: Պարտք հայրենիքի հանդեպ ունենք բոլորս, ընդ որում՝ չափազանց ուղղակի իմաստով. այս տարվա փետրվարի տվյալներով՝ յուրաքանչյուր քաղաքացու «բաժին» պետական պարտքը մոտ 2000 դոլար է: Սա դեռ ամենը չէ:

Հայրենիքի հանդեպ պարտքի մասին հատկապես հիշեցնում են զորակոչային տարիքի հասած երիտասարդներին:  Այդ մասին մի քանի անգամ խոսվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության խմբի եւ վարչապետի, ԿԳ եւ Պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում:

Պաշտպանության նախարարը եւս շեշտում էր, որ հայրենիքի հանդեպ պարտքը պետք է վճարվի պարտաճանաչորեն:

Նախաձեռնության անդամները համաձայն էին:

Բայց կան հարցեր, որոնք երկու կողմն էլ անհարմար էին զգում բարձրաձայնել: Նախ՝ որ բանակը ծառայության այնպիսի պայմաններ է առաջարկում, որ չափազանց քչերը կգնային զինվորական ծառայության, եթե ընտրության հնարավորություն ունենային: Նախարար Վիգեն Սարգսյանն, օրինակ, ժամանակին նախընտրել է կաբինետային ծառայությունը: Եվ շատ ազնիվ կլիներ, եթե նախարարն ասեր՝ այո, ես անիմաստ եմ գտել 2 տարի կորցնել բանակում: Վարչապետն էլ չասաց, որ ինքն էլ այդ կարծիքին է, որ իր որդին եւս նախընտրել է չծառայել, քանի որ բանակում անցկացրած 2 տարին էֆեկտիվ չէ:

Ծառայության չորս տարբերակ առաջարկելու փոխարեն ՊՆ-ն, ցանկալի է, հիմնավորեր՝ ինչու զինվորը հենց երկու տարի պետք է անցկացնի բանակում եւ ոչ թե, դիցուք, 3 կամ 1: 2 տարին լուրջ ժամանակ է. այդ ընթացքում բանակից զինվորները կարող էին վերադառնալ կրթված՝ տիրապետելով գոնե մեկ օտար լեզվի, ռազմական գործին, գուցե եւ ինչ-որ արհեստ սովորած, մարզված… Բայց լավագույն ձեռքբերումը, որն առաջարկում է բանակը, էքստրեմալ, գրեթե գաղութային միջավայրում ինքնապաշտպանվելն է, գոյատեւելու հմտություններ ձեռք բերելը:

Տեխնիկայի զարգացման այս դարում երիտասարդներին տանել կանգնեցնել առաջնագծում, երբ ողջ մնալը երջանիկ պատահականության հարց է, պետության կողմից ամենախելամիտ լուծումը չէ: Երբ տնտեսությունը հազիվ է շնչում, աշխատանք գտնելը երիտասարդների համար գերխնդիր է, շատերը բանակում պայմանագրային հիմունքներով ծառայելը եկամտի կանոնավոր աղբյուր են ընկալում: Որովհետեւ այլընտրանք չկա:

 Պետությանը 18-ամյա երիտասարդը հետաքրքիր է 2 տարի ժամկետով՝ 18-20 տարեկանում, երբ ծառայում է: Հետո արդեն, հայրենիքի ու զորացրված զինվորի հետաքրքրությունները միմյանց հանդեպ մարում են: Եթե երիտասարդը ծառայում է, իսկ վերադառնալուց հետո գնում արտագնա աշխատանքի կամ հեռանում երկրից, նրա ծառայության իմաստն այլ է. նա իր կյանքից 2 տարի է «վճարում»՝ այսպիսով գնելով զինկոմիսարիատի հետ առնչություն չունենալու ազատություն:

Բանակի ներքին միջավայրը, ծառայության արդյունավետությունն ու զինվորների արժանապատվությունը բարձր պահելու ճանապարհներ մշակելու փոխարեն շարունակում է գործել մարդաքանակի սկզբունքը:

Որ պատերազմն անխուսափելի է, գրեթե բոլոր քաղաքագետներն են պնդում: Այդ դեպքում կարո՞ղ է Պն-ն ասել՝ ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը, եթե ռազմական գործողությունները սկսվեն: Որտե՞ղ պետք է լինեն 2 տարի իրենց «պարտքը» կատարած զինվորները՝ Կրասնադարու՞մ, թե՞ սահմանին:  Նյարդայնացնող են զրույցները ապրիլյան պատերազմից հետո իրավիճակի փոփոխության, դասեր քաղելու մասին:

Ինչպե՞ս են հնարավոր պատերազմի ժամանակ իրենց դրսեւորելու իշխանությունները, ԶՈՒ գլխավոր հրամանատարը: Ամեն դեպքում, քառօրյա պատերազմի օրերին իշխանությունները կիսաուշաթափ էին. ԶՈՒ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ձայնը չէր լսվում: Հասարակությանը առաջնագծի հետ կապող բարակ թելը ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջն էր:

Այդ շրջանում ոչ մի պաշտոնյա չխոսեց հայրենիքի հանդեպ մարդկանց պարտքի մասին: Բայց յուրաքանչյուրը իր սերը, պատասխանատվությունը (եւ ոչ թե պարտքը) հայրենիքի հանդեպ փորձեց կատարել՝ ինչպես կարող էր: Պարզ դարձավ, որ առաջնագիծ ուղարկելու համար Առողջապահության նախարարությունն անգամ ամենատարրական պարագաները չունի: Գործարարները, քաղաքացիները, Սփյուռքը՝ ով ինչով կարող էր, մասնակցեց դրամահավաքին:

 ՊՆ-ն անպատրաստ էր համակարգելու իրավիճակը: Տարերայնորեն ձեւավորվեցին առաջնագիծ մեկնող կամավորականների ջոկատներ, որոնցից մեկն էլ՝ Սիսիանի խումբը, ռմբակոծվեց անօդաչու սարքից, 8 զոհ ունեցանք:

Բանակին հատկացված ծախսերը մութ են:

 Այն դեպքում, երբ անձնական զրույցներում բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ տնտեսության մենաշնորհների, կոռուպցիայի մասին հիշեցումներին բազմանշանակ ժպտում են: Իբրեւ թե՝ մենք գիտենք, դուք էլ իմացեք, որ այդ գումարները՝ չվճարված հարկեր, պաշտոնների համար վճարվող կաշառք, ուղղվում են բանակի կարիքներին, զենք ձեռք բերելուն:

Քառօրյա պատերազմը բացահայտեց իրականությունը՝ մեր հիմնական զենքը առաջնագծում կանգնած 18-20 տարեկան տղաների, պայմանագրային զինծառայողների պարկեշտությունն ու քաջությունն են, նրանց կյանքը:

Քառօրյայի ընթացքում մի այլ իրականություն էլ բացահայտվեց. բոլորը՝ գործարարները, պետական հիմնարկները, անհատները սիրով իրենց օգնությունն էին ուղարկում Արցախ: Անգամ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, որոնք այնքան ջանասիրաբար ընտրությունները կեղծում էին, լցվել էին հայրենասիրական պաթոսով ու երեխաներից յուրաքանչյուրին առաջարկում են իրենց տնից բերել՝ ով ինչ կարող է՝ զինվորներին ուղարկելու համար: Խնդիրն այն չէ, որ բոլորը սիրով պատրաստ էին իրենց վերջին շապիկն էլ ուղարկել առաջնագիծ: Ամեն դեպքում, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, բանակի պատասխանատուներից որեւէ մեկը երբեք չէր էլ ակնարկել, որ զինվորներն այսօր էլ ունեն հիգիենայի պարագաների, քաղցրեղենի, տաք հագուստի, հեռադիտակների անհրաժեշտություն: Քառօրյա պատերազմի ընթացքում Պնախարար Սեյրան Օհանյանն այսօր քննադատում է իշխանություններին՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն կառուցելուն զուգահեռ: Պնախարար Վիգեն Սարգսյանը իրեն երեւակայում է հզոր ստրատեգ, քաղաքական աննկուն գործիչ:

Գուցե նախարարները փոխվում են: բայց՝ ոչ իրականությունը. Հայաստանի միակ վստահելի ու արժեքավոր զենքը շարունակում են մնալ 18-20 տարեկան, որպես կանոն, անապահով ընտանիքների երիտասարդները…

Տպել
11245 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան