ԵԱՏՄ-Ադրբեջան. Հայաստանը հիշեցնում է ադրբեջանական բլոկադայի մասին

23/11/2017 schedule14:51

ԵԱՏՄ կազմում լինել նշանակում է, ըստ այդ միության պայմանագրի, նշանակում է այն, որ ոչ միայն անդամ, այլեւ դիտորդ պետությունը պետք է որեւէ քայլեր չձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության:

Այս մասին կառավարության նոյեմբերի 23-ի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությանը:

«Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձեւով մոտենալ ԵԱՏՄ-ին, ապա այսպիսի քայլեր չպետք է ձեռնարկի»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե խոսում են տնտեսական դաշտից, ապա բավական է հիշել մի բան, որ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: «Ակնհայտ է, որ դրանք գործողություններ են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետության շահերի»,- ասաց նա:

Ուստի, փոխնախարարի խոսքով, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար:

«Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը»,- ընդգծեց  Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հայկական մեդիա դաշտում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեման կրկին սկսեց քննարկվել, երբ մի քանի օր առաջ Բաքվում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին ԵԱՏՄ-ի կազմում:

«Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաեւ դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաեւ Ադրբեջանին»,- ասել էր Լավրովը:

Հիշեցնենք, որ 2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաեւ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի՛ ասա երբեք», - մասնավորապես, նշել էր նա:

Մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանի արդյունաբերության ու էկոնոմիկայի փոխնախարար Սեւինջ Հասանովան եւս չէր բացառել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը` նշելով, որ Բաքուն հնարավոր է համարում ձեռնտու միություններին անդամակցությունը:

«Այդ պատճառով մենք նախ եւ առաջ պետք է վերլուծենք նման կազմակերպություններին անդամակցելու դրական եւ բացասական կողմերը»,- ասել էր նա:

Այդ ժամանակ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում:

«Այդպիսի հարց Եվրասիական տնտեսական միությունում չի քննարկվում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,­- ընդգծեց Նալբանդյանը:

Տպել
2484 դիտում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը