Երևան
15 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 24-ի համարում
Իշխանական կոալիցիա կազմած կուսակցությունները հատկապես ընտրություններից առաջ հպարտանալու սովորություն ունեն իրենց կուսակցականների թվով: Այդ գործում ամենաակտիվը ՕԵԿ-ն է, որը մինչեւ 2003-ի ԱԺ ընտրություններն էր հայտարարում, թե իր անդամների թիվն անցնում է 30 հազարը: Դրանից հետո ՕԵԿ-ին միացավ նաեւ ԺԴԿ-ն՝ իր «7 հազար անդամներով»: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց կուսակցության անդամների թիվը անցնում է 10 հազարից: ՀՅԴ-ն, հայտնի պատճառներով, գաղտնի է պահում իր կուսակցականների թիվը: Եւ ահա նրանք միասին ԱԺ են ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մի առաջարկ, ըստ որի՝ գործող կուսակցության անդամների նվազագույն թիվը պետք է լինի ոչ թե 2 հարյուր, ինչպես ներկայումս է, այլ՝ 2 հազար:
Հայտարարվում է, որ սրա նպատակը ՀՀ-ում կուսակցությունների խոշորացումն է: 2003-ին, «Կուսակցությունների մասին» օրենքը գործողության մեջ մտնելուց հետո, երբ կուսակցությունները վերագրանցվում էին, նրանցից որեւէ մեկի գրանցումը չմերժվեց միայն այն հիմնավորմամբ, որ անդամների թիվը 2 հարյուրից պակաս է եւ ոչ այն պատճառով, որ գրանցված կուսակցությունները 2 հարյուրից ավել անդամ ունեն: Ուղղակի արդարադատության նախարարության աշխատակիցներն անգամ ընդունում էին, որ չկա կուսակցության անդամների թիվը ստուգելու որեւէ մեխանիզմ: Եթե 2 հարյուրի գոյությունը հնարավոր չէ ստուգել, հասկանալի է, որ 2 հազարի դեպքում դա առավել դժվար է, մանավանդ որ՝ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ 2 հազարից ավելի անդամ ունեն:
Երեկ մեր զրուցակիցներից միայն Հայաստանի հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անկեղծորեն խոստովանեց, որ իր ղեկավարած կուսակցության անդամների թիվը հազար յոթ հարյուր է: «Եթե օրենքն ընդունվի, ես որեւէ խնդիր չեմ տեսնում մեր կուսակցությունը եւս 3 հարյուր նոր կուսակցականներով համալրելու հարցում: Բայց, կարծում եմ, այդ մոտեցումն արհեստական է», - ասում է Լ.Սարգսյանը: Ըստ նրա՝ կուսակցության համար կարեւորը պետք է լինի ոչ թե թիվը, այլ կուսակցության անդամների կուսակցության գաղափարախոսությանը եւ կանոնադրությանը հավատարմությունը: «Շատ հնարավոր է, որ կուսակցությունն իր 5 կամ 10 ներկայացուցիչներով հասարակության մեջ ավելի մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունենա, քան՝ 10 կամ 20 հազար անդամ ունեցողը», - կարծում է Լ.Սարգսյանը:
Իսկ ահա «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ասում է, որ իրենք անտարբեր են նման փոփոխությունների նկատմամբ: «Մեր կուսակցությունը 46 հազար անդամ ունի, այնպես որ՝ նման փոփոխության մասին թող մտածեն մարդ-կուսակցությունները, որոնք կարող են վերացման վտանգի առաջ կանգնել», - ասում է նա եւ նույնիսկ կողմ է, որ այդ «մարդ-կուսակցությունները» վերանան, որովհետեւ, ըստ նրա, այդ կուսակցությունները լղոզում են քաղաքական դաշտը: «Մեր կուսակցությունը մասնաճյուղեր ունի ՀՀ-ի գրեթե բոլոր համայնքներում, ամենօրյա կապի մեջ ենք նրանց հետ եւ հստակ տիրապետում ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին, մարդկանց հուզող խնդիրներին: Բայց կան կուսակցություններ, որոնք հիմնված են մի անձի պոպուլիստական գործունեության վրա», - ասում է ԱՄ փոխնախագահը:
«Հայ արիական միաբանության» ղեկավար Արմեն Ավետիսյանն էլ ասում է, որ ինքը լսել է, թե նման փոփոխության միջոցով փորձ կարվի վերացնել մի քանի անցանկալի կուսակցություններ: «Եթե օրենքի փոփոխությունն ընդունվի, հնարավոր է, որ հայտարարվի վերագրանցման նոր փուլ, որի ժամանակ կուսակցությունների գրանցումը կարող է մերժվել ոչ միայն թվի, այլեւ ուրիշ պատճառաբանություններով»,- կարծում է Ա.Ավետիսյանը: Նա պնդում է, որ իր ղեկավարած կուսակցության անդամների թիվը շատ ավելի մեծ է 2 հազարից, բայց ինքը գիտի, որ որոշ իշխանական ուժեր ձեւեր են մտածում կուսակցության գործունեությունը «օրենքի շրջանակներում» կասեցնելու համար: ՀՀ-ում այսօր գրանցված է մոտ 70 կուսակցություն, եւ եթե «Կուսակցությունների մասին» օրենքում հիշյալ փոփոխությունն ընդունվի, ապա բոլոր կուսակցություններին անհրաժեշտ թվով անդամներ ապահովելու համար կպահանջվի 140 հազար մարդ, ինչը տեսականորեն լիովին հնարավոր է:
Ավետիս Բաբաջանյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ