Խոստովանանքի ժամը. ԵԽ-ում բարեկամ երկրներ չունենք

23/11/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 24-ի համարում

Նոյեմբերի 17-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հանգել է կարեւորագույն եզրակացության՝ Եվրախորհրդում ՀՀ-ն բարեկամներ չունի. այս մասին նա հայտարարեց երեկ  տեղի ունեցած ասուլիսում: Ընդհանրապես, Տիգրան Թորոսյանի տրամադրությունն ու տրամադրվածությունը, ի տարբերություն նախորդ դեպքերի, երեկ չէր կարելի համարել հաղթական։ Նա, իհարկե, խոսեց հաղթանակներից, բայց ոչ թե ՀՀ-ի, այլ Ադրբեջանի պառլամենտականների:

«Պետք է արձանագրել եւ դա փաստ է, որը հաշվի չառնել չի կարելի՝ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ԵԽ-ում բարեկամ երկիր չունի։ Չկա որեւէ երկիր, որն անվերապահորեն պաշտպանի մեզ, եւ դա, ցավոք, փաստ է»,- ասաց Տ.Թորոսյանն ու պատմեց, որ Ադրբեջանին հաջողվել է այնպես աշխատել, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին Ֆրանսիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Իտալիայի պատվիրակները, չհաշված, իհարկե,  Թուրքիան, մասնակցել են հատուկ այն բանի համար, որ կողմ քվեարկեն ԼՂ հարցով ներկայացված Աթկինսոնի զեկույցն է՛լ ավելի հակահայկական դարձնելու ադրբեջանական կողմի առաջարկներին։

Տ.Թորոսյանը պատմեց նաեւ, որ, ի դժբախտություն մեզ, վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացել են Թուրքիայի անդրկուլիսային ջանքերը, բնականաբար՝ դարձյալ հօգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանական կողմի հաջորդ պառլամենտական հաղթանակը, որը երեկ հայ  լրագրողներին ներկայացրեց Տ. Թորոսյանը՝ հետեւյալն էր. «Տեւական  ժամանակ է, որ զոհի դերում հանդես է գալիս ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Ադրբեջանը։ Իսկ միջազգային ատյաններում հակված են պաշտպանել զոհին, եւ այդ թվում նաեւ՝ տարածքի կարգավիճակի հարցով, եւ այդ առումով եւս պետք է լայնածավալ աշխատանք տանել»: Նա չմանրամասնեց, թե ինչ պետք է անենք՝ զոհի դերում հանդես գալու համար։

Փոխարենը,  երեկ ԱԺ փոխնախագահը երկու անգամ քար նետեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մեկ այլ անդամի՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանի բոստանը։ Պարզվում է՝ միջազգային ատյաններում ՀՀ-ի անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն է, որ հայկական կողմը իրեն շատ հաճախ հաշիվ չի տալիս, թե ինչ է անում եւ ասում: «Ցավոք սրտի, քաղաքական հանձնաժողովում նշվեց նաեւ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն  անհամատեղելի են։ Ժամանակն է ձերբազատվել նման արարքներից եւ գործողություններից, ուրիշների հասցեին մեղադրանքներ եւ հայհոյանքներ տալուց, որովհետեւ մեզ համար անցանկալի զարգացումների վրա կարող են ազդեցություն ունենալ նաեւ նման կարգի հայտարարությունները»,- բողոքեց Տիգրան Թորոսյանը։

Ի վերջո, երբ մեր պատվիրակության ղեկավարը ճյուղ առ ճյուղ ներկայացրեց ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունված Աթկինսոնի՝ ԼՂ հարցով ոչ հայանպաստ զեկույցն ու ադրբեջանական պառլամենտարիզմի հաղթանակները, մենք նրան հարց ուղղեցինք (որն, ի դեպ, այս օրերին քննարկվում է ԱԺ կուլիսներում-խմբ.)՝ չի՞ պատրաստվում արդյոք  ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը վար դնել իր լիազորությունները, եւ ո՞վ է մեղավոր, որ այսօր ԵԽ-ում Հայաստանը բարեկամ երկիր չունի։ Մեր առաջին հարցը, ինչպես եւ սպասելի էր,  սարսափելի  ջղայնացրեց Տ.Թորոսյանին։ Նա ասաց, թե տխմար են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության խողովակների միջոցով։

Նաեւ ասաց, որ տխմար են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեր պատվիրակության անդամները կարող են կես ժամում այս կամ այն երկրի պատգամավորի հետ զրուցելով փոխել ԼՂ հարցում տվյալ երկրում ձեւավորված տեսակետը։ Բացի այդ, պարզվում է, տխմար են նաեւ բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում, թե մեր պատվիրակությունն անցած մեկ տարվա ընթացքում ինչ ծավալի աշխատանք է կատարել։ Ինչ վերաբերում է մեր հաջորդ հարցին, թե ով է մեղավոր, որ մենք ԵԽ-ում չունենք բարեկամ երկիր, իսկ Ադրբեջանն ունի, Տ.Թորոսյանը գերադասեց այդ հարցի պատասխանը «ցրել»։

Ի դեպ, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը երեկ գտնվում էր բնավ էլ ոչ իր կարգավիճակին բնորոշ իշխանամետ տրամադրության մեջ։ Հարցին, թե՝ չի՞ կարծում Տ.Թորոսյանը, որ ԼՂ հարցով ՀՀ-ի վրա աճող միջազգային ճնշումը ուղղակի կապ ունի 2003-ի ոչ լեգիտիմ նախագահական ընտրությունների եւ բազմաթիվ այլ հակաժողովրդավարական գործողությունների հետ, նա պատասխանեց. «Ուղղակի կապ չկա, բայց անուղղակի կապ, իհարկե, ունի։ Ուստի, պետք է արագացնել եվրոինտեգրացիայի տեմպերը»: Եւ, ի դեպ, առաջին անգամ չվիճարկեց, որ 2003-ի նախագահական ընտրությունները լեգիտիմ չէին։            

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1789 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ