Տաք է՝ չի զգում. վագրը շարունակում է «ճախրել»

23/11/2017 schedule16:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 24-ի համարում

ՀՀ դիվանագիտության անփառունակ իմիջի բազում բացասական բաղկացուցիչները երեկ լրացվեցին եւս մեկով՝ «շուստրիությամբ»: Եթե որեւէ մեկը կարծում է՝ այս օրերին, երբ ՄԱԿ-ում դրված են «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» խնդրի քննարկումը եւ Ադրբեջանի առաջարկած բանաձեւի ընդունման հարցը, ՀՀ դիվանագետները գլուխները կորցրած աշխատում են, ապա՝ սխալվում է: Մեր դիվանագիտությունը՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ մի հանճարեղ միտք է հղացել, ըստ որի՝ փորձ է արվում, այսպես ասած, շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ստիպել աշխատել իրենց փոխարեն:

Մասնավորապես երեկ, մինչ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ում կսկսվեր Ադրբեջանի առաջարկած բանաձեւի նախագծի քննարկումը, Իտալիայի փոխարտգործնախարար Մարգարիտա Բոնիվերի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարեց, որ նախ ՄԱԿ-ի ԳԱ-ին Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունման հետ կապված Հայաստանը պրոբլեմներ չունի, երկրորդ` Հայաստանը պատրաստ է Պրահայի պրոցեսը սկսել, եթե Ադրբեջանը հրաժարվի ՄԱԿ-ի շեղումներից, եւ երրորդ՝  ցանկալի կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարողանան ելքեր գտնել եւ այնպիսի կոմպրոմիսային տարբերակ ներկայացնել, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար եւ հնարավորություն կտա բանակցությունները շարունակել:

«Պրահայի գործընթացի ճակատագիրը 100 տոկոսով կախված է ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից. եթե ադրբեջանական տարբերակն ընդունվում է, պրահյան պրոցես միանշանակորեն չի կարող լինել, այստեղ երկու կարծիք չկա: Դրա համար էլ մենք ասում ենք՝ հույս ունենք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսային ինչ-որ ձեւակերպում գտնել ՄԱԿ-ում, որը կբավարարի բոլոր կողմերի պահանջները, եթե այդպիսի արդյունք լինի, պրահյան պրոցեսը կենդանի կմնա, եւ մենք պատրաստ ենք անմիջապես ներգրավված լինել պրահյան պրոցեսի երկրորդ փուլում»,-երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը: Այս հայտարարությունը, թերեւս,  ուղղակիորեն սպառնալիք է Մինսկի խմբին, որի ստեղծման եւ գոյության ամբողջ իմաստը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակականությունն է:

Նշենք սակայն, որ այն՝ ինչով Մինսկի խմբին սպառնում է Վարդան Օսկանյանը, այսինքն՝ պրահյան անունը ստացած գործընթացը իրականում փուչիկ է, որի ընդհատման մեղավորությունը մինչեւ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսի վրա են գցում: Պարոն Օսկանյանը երեկ նաեւ կրկնեց, որ ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ԼՂՀ-ի ընտրված իշխանությունների հետ, սակայն կասկածի տակ դրեց, որ Ադրբեջանը պատրաստ է դրան. եւս մեկ նախազգուշացում Մինսկի խմբին, որ ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումով միջազգային հանրությունը վտանգի կենթարկի բանակցային գործընթացը: Սակայն չի կարելի ազնիվ չլինել եւ չնշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի «դուխը» տեղն է եղել, ինչը դիվանագիտական կարեւոր հատկություն է:

«Հայաստանը այդ բանաձեւի հետ խնդիր չունի. կանցկացնեք՝ անցկացրեք»,- Մամեդյարովին ասել է Օսկանյանը: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարարը երեկ ներկայացրեց այն հիմնական խնդիրը, որ Հայաստանն ունի այդ բանաձեւում, եւ դա գրավյալ տարածքները բնակեցնելու հետ կապված դիտորդական առաքելության իրականացումն է, որը, ըստ Վ.Օսկանյանի, ՄԱԿ-ի գործը չէ: Իհարկե, ԱԳ նախարարն իր վերջին ասելիքը համեմեց այնպիսի ձեւակերպումներով, ինչպես՝ Հայաստանը միշտ  միջազգային հանրությանը հրավիրել է այդ տարածքներ, իսկ Ադրբեջանը խոչընդոտել է, կամ՝ նման առաքելություն ձեռնտու է հայերիս, քանի որ կարող ենք ավելի շեշտակի բարձրացնել շահումյանցիների, գետաշենցիների, հյուսիսային մարտակերտցիների խնդիրը, որոնց մի մասն այսօր ստիպված բնակություն է հաստատել այդ տարածքներում եւ այսպես շարունակ:

Հ.Գ. Իտալիայի ԱԳ փոխարտգործնախարարը երեկ ասուլիսում, մեր հարցին ի պատասխան, հայտարարեց, որ Իտալիան ամենայն հավանականությամբ ձեռնպահ կքվեարկի ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջարկած բանաձեւի ընդունմանը:

Աննա Հակոբյան

Տպել
1818 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում