Ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի եւ քաղաքական շահերի զոհ չդառնա. Գարեգին Բ-ն՝ ԵԱՀԿ-ին

23/11/2017 schedule17:52

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռասիզմի, այլատյացության եւ խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելին եւ ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ:

Նորին Սրբությունը ողջունեց հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում եւ դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» համաժողովի առիթով` կարեւորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջեւ ծառացող մարտահրավերների կանխարգելմանը եւ հաղթահարմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ այս առումով Հայոց Եկեղեցին եւս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչների միջեւ հանդուրժողականության, խաղաղ գոյակցության եւ սիրո ամրապնդման ուղղությամբ: Տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մայր Աթոռի միաբանները պարբերաբար մասնակցում են տարբեր միջկրոնական ու միջեկեղեցական հանդիպումներին, նշյալ խնդիրների շուրջ համաժողովներ եւ քննարկումներ են կազմակերպվում նաեւ Սուրբ Էջմիածնում:

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ բազմամշակույթ եւ բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաեւ անհանդուրժողականության, այլատյացության եւ կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարեւան երկրներում:

Հյուրերի հետ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար քննարկեց Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող կացությունը, որն իր ներազդեցությունն է ունենում նաեւ հայ համայնքի վրա: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրեց քրիստոնեական համայնքների առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ միասին ձեռնարկվող քայլերի մասին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարեւորեց միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության եւ խտրականության դրսեւորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելեց նաեւ, որ մտահոգիչ այդ երեւույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի եւ երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա:

Հյուրերը եւս իրենց հերթին կարեւորեցին էկումենիկ շփումներն ի նպաստ քրիստոնյա փոքրամասնությունների: Պատասխանելով ներկաների հարցերին` Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց միջկրոնական շփումների եւ երկխոսության առավել աշխուժացումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին համաժողովին բերած ակտիվ մասնակցության եւ կարեւոր ներդրումի համար` մաղթելով հաջողություններ իրենց առաքելության մեջ: Հյուրերն այցելեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:

Տպել
1251 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ