Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդես է եկել ելույթով, խոսել համաձայնագրի ստորագրման մասին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:


Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարևորությանը, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ-ին ՀՀԿ անդամակցության 5-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ-ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին: ԵԺԿ-ի հետ ՀՀԿ համագործակցությունը, Նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաև եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարևորագույն հարթակներից մեկը: 

Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի ս.թ. նոյեմբերի 15-ի բանաձևում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը: Նախագահը վստահեցրել է, որ ապագայում ևս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձևով:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա քննարկումներն արդյունավետ կլինեն, և կհաջողվի համատեղ ձեռնարկը դարձնել առավել նպատակային, իսկ արդյունքները՝ ավելի տեսանելի և շոշափելի հասարակությունների համար։

Տպել
3842 դիտում

«Փյունիկի» պատանիները կմարզվեն իսպանական «Լեգանեսում»

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգը

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում. Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան

Միացյալ Նահանգները միանում է հայաստանյան ընտրությունների ԵԱՀԿ-ի գնահատականին. ԱՄՆ Պետդեպ

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար

Հրդեհ՝ Ստեփանավանում. 2 այրված դի է դուրս բերվել, երեխան մահացել է հիվանդանոցում, 1 վիրավոր կա (լուսանկարներ)

Իշխանություններին թույլ չեն տա վայելել մենիշխանական բուրգը՝ ՀՀԿ-ի քաղաքական Օլիմպոսից (տեսանյութ)

22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել «Գեղամա» Հ/Ը 62-ամյա լրագրողին. նա մահացել է

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը