Վանաձորի Չերկասի փողոցով երթեւեկելու համար նավակներ են պետք. Լուսանկարներ

Վանաձորի ծայրամասային Բազում թաղամասի Չերկասի փողոցով երթեւեկելն այլեւս անհնար է դարձել:

«Հայկական ժամանակ»-ին ահազանգած բնակիչները հայտնել են, որ իրենց փողոցը երբեւէ չի ասֆալտապատվել, միայն ամեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեկ կամ երկու բեռնատար խիճ են բերել թափել ու հեռացել, խոստանալով, որ ընտրվելուց հետո կհիմնանորոգեն, սակայն խոստումներն այդպես էլ մնացել են օդում կախված. «Էլ քաղաքապետի թեկնածու ու քաղաքապետ չմնաց, որ չգար ու չխոստանար, ընտրվելուց հետո մոռանում են իրենց խոստումները»,- մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:

Չերկասի փողոցով հրաժարվում են երթեւեկել տաքսի մեքենաները, իսկ բնակիչները, ովքեր արտասահմանյան մակնիշի մեքենաներ ունեն, այն կայանում են իրենց շենքերից բավականին հեռու, քանի որ փողոցով մեքենա վարելը լուրջ վնասներ է պատճառում ավտոմեքենային: «Ես իմ ավտոյով չեմ կարողանում հայաթ մտնել, էսքան, ամեն տարի նույն պատմությունն ա, հա վերջապես ե՞րբ են հիշելու էս փողոցի մասին»,-դժգոհում են բնակիչներն ու հավելում, որ ամեն տարի բնակիչներով գումար են հավաքում ու սեփական ուժերով տեխնիկա վարձում, ճանապարհը հարթեցնում: Այսօր արդեն բնակիչներն էլ ի վիճակի չեն գումար հավաքել. «Մենք չենք կարող ամեն ամիս գումար հավաքել, թանկ տեխնիկա վարձակալել ու փողոց նորոգել, վերջապես քաղաքապետարան գոյություն ունի, քաղաքապետ գոյություն ունի, ով լավ կլիներ մի անգամ էլ էս փողոցի մասին մտածեր»:

Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից իրականության հետ աղերս չունեցող պատասխաններ են տվել, կարճ ասած` հուսադրող ոչ մի պատասխան. «Եթե չեն գալիս սարքեն, թող չգան, գոնե գումար թող փոխանցեն, մենք տեխնիկա վարձակալենք, տրակտոր ու շիբին բերենք փողոցը սարքենք…ահավոր ա, վերջապես մենք էլ ենք մարդ»:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի եւ համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից այս տարի որեւէ աշխատանք չի կատարվելու նշված փողոցի վրա, քանի որ նախ՝ բյուջեի մեջ բարեկարգման նպատակով տող չկա, այնուհետ նաեւ` բյուջեում փող չկա:

Տպել
4228 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը