Համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ԵՄ-ի հետ հարաբերությունների պատմության մեջ. Սարգսյան

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ: Այ մասին հայտնում են նախագահականից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։ 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը եւ Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։ 

Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է եւ մեծապես կարեւորել են փոխգործակցության ընդլայնումը նաեւ միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար:

Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաեւ փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն: 

Հանդիպմանը Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռեւս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ 

Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարեւորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանը եւ Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առեւտրատնտեսական հարաբերություններին եւ փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաեւ ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում: 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը եւս, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման եւ այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018թ. Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, Նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար եւ, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։

Տպել
890 դիտում

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին