Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը տպագրել է «Դաշնակներ եւ Իթթիհաթականներ» գիրքը

25/11/2017 schedule14:50

Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը միանգամից երկու կարեւոր աշխատություն է տպագրել: Առաջինը «Դաշնակներ եւ Իթթիհաթականներ» գիրքը, որում երկու կուսակցությունների հարաբերություններն են եւ այդ հարաբերությունների ազդեցությունը հայոց պատմության եւ հայ ժողովրդի ճակատագրի վրա, գրում է Ակոսը:

Վորչեսթերի համալսարանի պատմության բաժնի դասախոս Տիգրան Մեսրոպ Գալիկյանի այս ուսումնասիրությունը կարեւոր է, քանի որ դրանում առաջին անգամ հրապարակվում են նախկինում անհայտ վավերագրական տվյալներ:

«Արասի» հրատարակած երկրորդ գիրքը պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի հեղինակությամբ է եւ ներկայացնում է հայկական քաղաքների պատմությունը: Գիրքը պատրաստվել է անվանի գիտնականի տարիների ընթացքում կուտակված դասախոսությունների հիմքով եւ հայոց քաղաքների մասին պատմող շարքի մի մասն է: Ավելի վաղ հրապարակվել են գրքեր Բաղեշ, Մուշի եւ Վանի պատմության մասին:

Այս անգամ թեման Խարբերդն է:  «Արաս» հրատարակչությունը տեղեկացնում է, որ շարքի հաջորդ գրքերը կլինեն Էրզրումի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, Եդեսիայի, Կիլիկիայի, Սեւ ծովի շրջանի, Ստամբուլի, Կարսի, Անիի, Զմյուռնիայի, Կեսարիայի եւ Կապադովկիայի, Փոքր Ասիայի ու Մուսա լեռան մասին:

Տպել
16727 դիտում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան