Լիլիթ Մարտիրոսյանը «Միսս Գլոբ» մրցույթում հաջողությունից հետո աշխատում է տեսահոլովակի վրա

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանն աշխատում է իր 2-րդ տեսահոլովակի վրա: Այն նկարահանելու հնարավորություն է ստացել «Միսս Գլոբ» մրցույթում ունեցած հաջողության շնորհիվ: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ն Ալբանիայում կայացած գեղեկցության մրցույթում զբաղեցրել է 6-րդ տեղը, արժանացել է «Miss Friendship» («Միսս ընկերություն») մրցանակին: «Տաղանդի փուլում» «Սարերի հովին մեռնեմ» երգը կատարելուց հետո էլ Տիրանայի լուսանկարչական դպրոցի հիմնադիր-տնօրեն Աուրելիո Լուլոյի կողմից տեսահոլովակներ նկարահանելու առաջարկ է ստացել: Մեկն արդեն Ալբանիայում՝ ծովի ափին, նկարահանել են, իսկ 2-րդի վրա դեռ աշխատանքներն են տարվում: Լիլիթն armtimes.com-ին պատմեց դրանց մասին:

«Նախատեսում ենք, պլանավորում ենք: Հիմա քննարկումներ են ընթանում, որպեսզի արդեն գարնանը, երբ ծառերը սկսում են ծաղկել, սկսենք նկարահանումները: Հայաստանին է վերաբերում՝ Հայաստանի բնությանը, մշակույթին, ճարտարապետությանը: Ուզում եմ՝ երգն անպայման Հայաստանի մասին լինի: Կստեղծվի երգը, եւ տեսահոլովակը կնկարահանվի ամբողջ Հայաստանի սահմաններում»,- ասաց նա:

2-րդ երգի հետ կապված աշխատանքները դեռ սկզբնական փուլում են, իսկ 1-ինի մասին բացահայտումներ Լիլիթ դեռ չի ցանկանում անել: Այս շրջանում պատրաստվում է տեսահոլովակի անոնսը: Պրեմիերան կայանալու են Գերմանիայում, Իտալիայում եւ Աբանիայում: Մոդելը վաղուց էր վոկալով զբաղվում, սակայն միայն այս մրցույթի ժամանակ է որոշել հանդես գալ որպես երգչուհի: Դա շարունակական դարձնելու նպատակ ունի:

«Կարծում եմ՝ կփորձեմ: Չեմ ուզում մտնել այս շուկա, իմ նպատակը պարզապես ստեղծագործելն է, ուղղակի արվեստի ձգտումներ են: Շուկան նվաճելու նպատակ չունեմ, ուղղակի ինձ համար շատ հետաքրքիր աշխարհ է»,- ասաց նա:

Աուրելիո Լուլոյից ստացած առաջարկը Լիլիթի միակ կարեւոր ձեռքբերումը չէ: Մրցույթի շրջանակներում 2 շաբաթ տարբեր երկրներից ժամանած 59 այլ մասնակիցների հետ ընկերացել է: Նրանց կողմից էլ արժանացել է գնահատանքի. ստացել է «Miss Friendship» տիտղոսը:

«Ամենամեծ ձեռքբերումս «Miss Friendship» մրցանակն էր, որովհետեւ ինձ համար կարեւորն այն է, որ դա որոշում էին ոչ թե ժյուրիի անդամները, այլ աղջիկները: 2 շաբաթ միասին ապրելուց, շփվելուց հետո մասնակիցներն էին ընտրել, թե ում են համարում հաղթող, ում են համարում ամենալավ ընկերը: Դա ինձ համար շատ-շատ մեծ պատիվ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլոր մրցույթներում ամենաբարդը հենց այս տիտղոսը նվաճելն է, քանի որ ընտրում են մասնակիցները, եւ հաղթելու հարցում մեծ դեր են խաղում մարդկային հատկանիշները:

Ալբանիայից նաեւ լավ հիշողություններ է բերել: Ամենատպավորիչ պահը եղել է, երբ հայտարարել են 60 մասնակիցներից հաջորդ փուլ անցնող 15 գեղեցկուհիների անունները: 1-ինը Հայաստան են հայտարարել, իսկ Լիլիթն ականջներին չի հավատացել:

«Երբ 1-ինը հնչեց Հայաստանի անունը, ես շատ-շատ էմոցիաներ ապրեցի, ու մտքովս անգամ չէր անցնում, որ Հայաստան են ասել, ինձ կողքից ասում էին. «Գնա՛, Արմե՛նիա, գնա՛» (ծիծաղում է)»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ հպարտ է, որ կարողացել է արժանապատիվ կերպով ներկայացնել հայրենիքը:

Մրցույթին Լիլիթը մասնակցում էր «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի առաջարկով: Համագործակցել է նաեւ դիզայներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի եւ Լիլիթ Մելիքյանի հետ: Նինա Սարկսյանցի մոդելավորած զգեստը, որը կրել է եզրափակչի օրը, կարվել է Միլանում: Այն օգտագործվել է նաեւ Ալբանիայում նկարահանված տեսահոլովակում: Ալբանիայում ստացել է մոդելինգի եւ գեղեցկության մրցույթների նոր առաջարկներ, որոնք հիմա քննարկման փուլում են: Դրանք, ամենայն հավանականությամբ, իրականություն կդառնան արդեն 2018-ին:

Տպել
2481 դիտում

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ