Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ համագործակցել 4 ոլորտում, իսկ անդամակցումը ԵՄ-ին դեռ մշուշոտ է

24/11/2017 schedule20:19

Ուկրաինան պլանավորում է համագործակցության 4 ծրագիր Եվրամիության հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսելում: Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Խոսքը էներգետիկ ու անցագրային համագործակցությունների, ինչպես նաեւ համատեղ թվային շուկայի ու Շենգենյան զոնայում համագործակցությունների մասին է, փոխանցում է Ria-ն:

«Մեզ պետք է ավելի շատ Եվրոպա Ուկրաինայում»,-ասել է Պորոշենկոն: Նա հիշյալ 4 ուղղությունները անվանել է այս փուլի համար ճիշտ ճանապարհի սկիզբ: Պորոշենկոն այսօր Ժան-Կլոդ Յունկերի հետ քննարկել է էկոնոմիկ ու թվային շուկայի շուրջ համագործակցությունը: Ուկրաինայի նախագահը նաեւ Եվրամիությանն անդամակցության հույս է հայտնել:

Աշնանն ամբողջությամբ ուժի մեջ է մտել Եվրամիության հետ ասոցացման համաձայնությունը, որը թույլ է տվել ստեղծել ազատ առեւտրային գոտի: Կիեւը դեռ այն ժամանակ պնդում էր փաստաթղթի մեջ ԵՄ-ի անդամակցության մասին կետ մտցնել, սակայն դա տեղի չունեցավ, իսկ ամռանը ուկրաինացիներին թույլ տրվեց մեկնել Եվրոպա` առանց վիզայի:

Յոհաննես Հանը խոսելով Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցելու մասին, նշել է, որ մոտակա տարիներին դա ոչ իրատեսական միտք է` Կիեւը պետք է կենտրոնանա ասոցացման համաձայնագրի վրա:

Արեւելյան համագործակցությունը ստեղծվել է Եվրոպական միության հետ 6 արեւելյան երկրների մերձեցման համար` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի: Ըստ ծրագրի` այս երկրները մասնակցում են` առանց ԵՄ-ին անդամակցելու նախապայմանի:

Տպել
1429 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին