Եռօրյա սեմինարը՝ Արցախի թոթի օղին, նուռն ու ժինգյալով հացը

25/11/2017 schedule20:31

Լուսանկարը՝ Արցախպրես-ի

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նոյեմբերի 17-19-ը Արցախում անցկացվեց «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով դասընթաց: Ծրագրի շրջանակներում լրագրողներին իրենց փորձը ներկայացրեցին ռազմական լրագրության ոլորտում փորձառություն ունեցող ինչպես հայ, այնպես էլ միջազգային լրագրողներ:

Նման սեմինար կազմակերպելու գաղափարը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո: Քառօրյա պատերազմի ընթացքում լրագրողները չունենալով պատերազմական ակտիվ իրավիճակներում աշխատելու կենսափորձ՝ մեկնեցին Արցախ հենց «դեպքի վայրից» լուսաբանելու կատարվող իրադարձությունները: 

Սեմինարի առաջին դասախոսը ֆրանսիացի փորձագետ Մայքլ Լամբերն էր, ով հետապրիլյան առաջին ամիսների ընթացքում եղել է Արցախում`փորձելով լրացնել այն տեղեկատվական պակասը, որ ուներ վերլուծություններ կատարելիս: Վերջինս խոսեց պատերազմական իրավիճակում լրագրողների կատարած աշխատանքի մասին, ընդգծելով լրագրողների ծավալած գործունեության կարեւորությունը՝ նման իրավիճակում հասարակությանը խուճապի չմատնելու, միեւնույն ժամանակ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ: Ի դեպ նշենք, որ Լամբերը Արցախ այցելելուց հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Արցախում փորձագետի «սիրտը շահեցին» թոթի օղիով եւ ժինգյալով հացով:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ խնդիր էր նաեւ լրագրողների համար որոշակի տեխնիկական պայմաններ ապահովելը: Սեմինարի մյուս բանախոս Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, խոսելով 2017թ. ապրիլին Արցախում ԶԼՄ-ների աշխատանքը կազմակերպելու ընթացքում առաջ քաշված հարցերի մասին, հայտնեց, որ այս ընթացքում համապատասխան պայմաններ են ստեղծվել լրագրողների համար որոշակի տեխնիկական պայմաններ ապահովելու նպատակով: Մասնավորապես Պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն է հիմնել, որը հնարավորություն է տալիս ապահովելու աշխատանքի պայմաններ ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

Սեմինարի ընթացքում ՊՆ ներկայացուցիչների հետ լրագրողները հնարավորթյուն ունենցան նաեւ քննարկելՊՆ-ի կողմից ներկայացված՝ հասարակության շրջանում բուռն քննարկման առարկա դարձած «Ազգ-բանակ» հայցեակարգը, դրանց հիմնական բաղադրիչը կազմող «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը: Մասնավորապես ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արդեն 2018-ից Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվածներն այլեւս տարկետման իրավունք չեն ստանա, 18 տարին լրանալուն պես կզորակոչվեն բանակ։

Հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ: Նա լրագրողներին ներկայացրեց անվտանգության տարրական կանոնների պահպանումը: Ալավերդյանի խոսքով՝ ցանկալի է, որպեսզի լրագրողն իր հետ դաշտային պայմաններում աշխատելու համար նախատեսված անհրաժեշտ իրեր ունենա, նախքան պատերազմական գոտի մեկնելը տեղեկություններ ունենա տվյալ բնակավայրի մասին, հուսալի եւ հնարավորինս անվտանգ վայրում գտնվող կացարան գտնի: Ըստ Ալավերդյանի`լրագրողը պատերազմական գոտում պետք է կրի տարբերակիչ հագուստ, որպեսզի չնույնացվի զինվորականների հետ: Իր դասախոսությունը Ալավերդյանը եզրափակեց հետեւյալով «Ավելի լավ է դառնաք լավ լրագրող, քան վատ զինվոր: Լավ լրագրողը ողջ լրագրողն է»:

Սեիմնարի ընթացքին «հետեւեց» եւ բանախոսեց նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով պատերազմական իրավիճակներում լրագրողների իրավունքներին եւ աշխատելոճի նրբություններին վերաբերող կետերի մասին:

Երկրորդ օրը լրագրողները մեկնեցին Արցախի ՊԲ կենտրոնական զորամասերից մեկը: Զորոմաս մտնելիս լրագրողների աչքից չվիրպեց արցախյան ազատամարտի հերոսների լուսանկարների կողքին ավելացված մերօրյա հերոս, ապրիլյան պատերազմին զոհված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը: Այցի պահին նորակոչիկները շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ էին անցկացնում, իսկ արդեն նախավարժանքի ավարտին պատրաստակամություն հայտնեցին զրուցել լրագրողների հետ:

Եռօրյա սեմինարի ավարտից հետո լրագրողները հնարավորություն ունեցան այցելել նաեւ Ստեփանակերտի շուկա. օտարերկյա փորձագետներին թերեւս հետաքրքրողը «թոթի» օղին, ժինգյալով հացն ու Արցախի նուռն էր:

Տպել
3024 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին