Պապիլոմայի դեմ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից․ կա այդ տարիքի 16 հազար աղջիկ

Հայաստանում պապիլոմայի դեմ պատվաստումներ կսկսեն իրականացվել արդեն դեկտեմբերի 11-ից։ Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետն այսօր հայտարարեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ թեմային նվիրված սեմինարի ընթացքում։

Պատվաստումն, ինչպես հայտնի է, իրականացվելու է երկնվագ՝ վեց ամիս ընդմիջումով։ Դեկտեմբերի 11-ից պատվաստվելու համար ամբուլատորիաներ ու պոլիկլինիկաներ կհրավիրվեն  13 տարին լրացած այն երեխաները, որոնց ծնվել են 2004 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո։ Երկրորդ անգամ նրանք կպատվաստվեն արդեն 2018 թվականի առաջին կիսամյակում։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որը նույպես մասնակցում էր սեմինարին, ասաց, որ 13 տարեկանների քանակը 16 հազար է։ Լրագրողները նրան հարց ուղղեցին՝  արդյո՞ք եթե աղջիկ ունենար, թույլ կտար նրան պատվաստել։ «Ես թույլ կտայի միանշանակ։ Եվ կզարմանամ այն ծնողների վրա, որոնք թույլ չեն տա»,- պատասխանեց նա։ 

Հայաստանում, ինչպես հայտնի է, պապիլոմայի դեմ կիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրումը հանրության բեւեռացման  պատճառ է դարձել։ Մի ստվար հատվածը դեմ է դրան, հայտարարում է, որ երեխային պատվաստել թույլ չի տալու։  

Նախարարության մասնագետներն այսօր եւս պնդեցին, որ բոլոր այն բացասական հետեւանքները, որոնք վերագրվում են պատվատանյութին, իրականությանը չեն համապատասխանում, եւ մասնագիտական ու փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այլ երկրներում պատվաստում ստացած անձանց մոտ ի հայտ եկած թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցությունները պատճառահետեւանքային կապ չունեն պատվաստանյութի հետ։ Հավաստիացրին, որ չկա հաստատված որեւէ դեպք, որ այն առաջացնում է հաշմանդամություն, անպտղություն եւ այսօրինակ այլ արսափազդու հետեւանքներ։

Անդրադառնալով պապիլոմավիրոսի դեմ պատվաստման վերաբերյալ ռուս մասնագետ-գիտնականների բացասական գնահատակներին, բանախոսները վստահեցրին, թե դրանց հիմքում չկա որեւէ ուսումնասիրություն, եւ այդ գիտնականները չունեն տվյալ թեմայով որեւէ գիտական հրապարակում։ Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Ճապոնիայում, Դանիայում հրաժարվել են պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից, Գայանե Սահակյանը դրանք հերքեց։ Պարզապես, ըստ նրա, նվազել է բնակչության ընդգրկվածությունը՝ սկիզբ առած անվստահության պատճառով։ 

Ճապոնիայի դեպքում, օրինակ, դա կապված է այն բանի հետ, որ այստեղ պատվաստումներն իրականացվել են դպրոցներում, ոչ թե պոլիկլինկաներում։ Ու երբ մեկ օրում ուշագնացության երկու դեպք է արձանագրվել, լուրը տարածվել է կայծակնային արագությամբ։ Իսկ այդ երկրի առողջապահության նախարարությունն արձագանքել է ուշացումով եւ դեպքերն ուսումնասիրելու նպատակով համապատասխան հանձնաժողով է ստեղծել ամբողջ մեկ ամիս անց։ Ու մինչ մասագետները կպարզեին ու կհայտարարեն, որ դրանք պատվաստանյութի հետ կապ չունեն, արդեն հանրության շրջանում անվստահությունը խորացել էր։ Եվ այժմ Ճապոնիայի կառավարությունն աշխատում է կորցրած հանրային վստահությունը վերականգնելու ուղղությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը իրեն ուղղած մեր հարցին, թե իր կարծիքով ինչ պատճառ ունի մեր երկրում սկսված հակապատվաստումային շարժումը եւ արդյոք այն ուղղորդված է, նախարարը պատասխանեց, որ հարցն այդ տեսանկյունից չի վերլուծել եւ կարծում է, որ պարզապես հասարակական անվստահությունը մտել է խրոնիկ փուլ։

«Եթե մարդիկ ասում են՝ չենք հավատում, ինչ էլ անեք, չենք հավատա, այդ տիպի պոլեմիկայի դեմ ես չեմ խոսում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվաստումների օրացույցում այս տարվանից ընդգրկվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, որն իրականացվեու է 13 տարեկան աղջիկների շրջանում։ Նպտակը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն է, որը հարուցում է պապիլոմա վիրուսը։

Տպել
8932 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի