Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ռուսաստանը, Հայաստանի մասնակիցը 6-րդն է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ-2017» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Ազգային ժյուրիի եւ օնլայն քվեարկության արդյունքներով մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Բոգուսևիչը` «Թևեր» երգով: Պոլինան նաեւ «Ռուսաստանի ձայնը» մրցույթի մանկական մասի հաղթողն է, հանդես էր գալիս Դիմա Բիլանի թիմում:

Մեր երկիրը ներկայացնող մասնակիցը` 9-ամյա Միշան, իր «Բումերանգ» երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մեր երկրի օգտին միակ 12 միավորը ստացվեց Կիպրոսի կողմից, Ռուսաստանը, Լեհաստանը, Ուկրաինան ու Ալբանիան Հայաստանին տվեցին 10-ական միավորներ: Ի դեպ, սպասվում էին ավելի բարձր միավորներ Հայաստանի օգտին, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ քվեարկում էին միայն մասնակից երկրները, այս տարի կարող էին քվեարկել ամբողջ աշխարհից: Ստացվում է` մեր մասնակցին չկարողացավ օգնել  սփյուռքը:

Հյուրընկալ երկիրը` Վրաստանը, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, երրորդ տեղում Ավստրալիան էր: Լավագույն հնգյակը սկզբում եզրափակում էր Հայաստանը, սակայն Մալթան` ստացած 12 միավորով շրջանցեց մեզ ու արդյունքում Հայաստանը հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Նշենք, որ որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով օնլայն քվեարկությանը Հայաստանը չկարողացավ  մասնակցել, քվեարկություն գրեթե չկատարվեց Հայաստանից, ինչի կապակցությամբ մրցույթի վերջում Եվրատեսիլի հայերեն մեկնաբան Գոհար Գասպարյանը նշեց, որ կդիմեն մրցույթի կազմակերպիչներին ու կստանան բացատրություններ` ստեղծված տեխնիկական խոտանի մասին:

Հաջորդ տարի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի կունենա Բելառուսում: Համաձայն փոփոխված  կարգի, Եվրատեսիլն ընդունող երկիրն ընտրվում է հյուրընկալության մրցույթի արդյունքում, որի այս տարվա հաղթողը դարձել է Բելառուսը: 

Հիշեցնենք, որ 9 տարեկան մեր մասնակիցը` փոքրիկ Միշան, ելույթ ունեցավ 4-րդ համարի ներքո: Նա բեմում միայնակ էր, առանց պարային խմբի ու ձայնակցող երգիչների, երգում էր հովերբորդի վրա սահելով: 

Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Միշայի մրցութային ելույթը.

Տպել
6203 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան