4 տարում ներդրումները 598 միլիոն դոլարից նվազել է՝ դառնալով 168 միլիոն. Արամ Սարգսյան

2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ չէր, Հայաստանում ուղիղ ներդրումները կազմել են 598 միլիոն դոլար, 2014 թվականին՝ 347 միլիոն դոլար, 2015 թվականին՝ 245 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին՝ 168 միլիոն դոլար: Այս թվերն այսօր ԱԺ-ում «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ ներդրումների նվազումը քաղաքագետները պայմանավորում են ոչ ազատ ընտրութունների անցկացմամբ, իսկ իշխանական թեւից պնդում են, որ վերջին ընտրություններն աշխարհում ամենաարդար ընտրություններն են եղել: Պատգամավորի խոսքով՝ ներդրումներին խոչընդոտող մյուս հանգամանքն ոչ արդար դատական համակարգի առկայությունն է, որի վերաբերյալ իշխանությունները վստահեցնում են, որ օր օրի դատական համակարգը բարելավվել է:

Երրորդ հանգամանքը օրենսդրական դաշտին է վերաբերվում: «Ելք» խմբակցության պատգամավորը նկատեց, որ օրենսդրական փոփոխություններ իսկապես լինում են, սակայն հարց է հնչեցնում, թե ո՞րն է պատճառը, որ ներդրումներն այնուամենայնիվ անկում են ապրում:

«Մեր երկրի գրավչության ընկելու պատճառը մեկն է. դա ԵԱՏՄ-ի փակ լինելն է: ԵԱՏՄ-ի հիմնական գործող սուբյեկտ ՌԴ-ի վրա պատժամիջոցներ կիրառելն է, այդ պատժամիջոցները շարունակվելու են եւ այդ տնտեսական ազդեցությունը մենք մեր վրա զգալու ենք: Ես իսկապես մտածում եմ, որ մեկ երկու տարուց մենք այդ միությունից դուրս ենք գալու, այդ միությունը չի լինելու»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո էլ իշխանությունները կհայտարարեն, որ «կամ-կամ» էր:

Պատգամավորը մատնանշեց ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքական ավանդույթները, որոնցից մեկի համաձայն անդամ երկրների նախագահները ցմահ են կառավարում եւ տենդենց կա, որ Հայաստանում էլ է այդպես լինելու:

Տպել
5715 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին