Վանաձորի մանկապարտեզների վարձավճարները թանկացան՝ 3000 դրամ վարձով մանկապարտեզ էլ չի լինի

Գալիք տարուն դեռ ժամանակ կա, սակայն Վանաձորի քաղաքապետարանն արդեն իսկ հայտարարեց առաջին թանկացման մասին: Խոսքը՝ մանկապարտեզների վարձավճարների` 2018թ-ի հունվարի մեկից թանկանալու  մասին է: Քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բանի պետ Գոռ Բադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ թանկացումները կատարվել են համայնքի ավագունու որոշմամբ.

«Դասակարգում է կատարվել` տնակային եւ ոչ տնակային մանկապարտեզներ, տնակայինները դարձել են 4000 (նախկինում եղել են 3000-3500 դրամ), ոչ տնակայինները` 5000 դրամ (նախկինում՝ 4000-4500 դրամ): Մանկապարտեզ ունենք, որ միանգամից 1500 դրամով է թանկացել, իսկ տնակայինները թանկացել են 500-1000 դրամով»,- ասաց բաժնի պետը, հավելելով, որ մանկապարտեզներ էլ կան, որոնց վարձավճարը նվազեցվել է, դառնալով կրկին 5000 դրամ. «Մենք 6000 եւ 5.500 դրամ վարձավճարով մանկապարտեզներ ունեինք, դրանց վարձավճարն իջեցվել է ու դարձել 5000 դրամ»:

Բաժնի պետի խոսքով՝ 2009 թվականից մինչ օրս վարձավճարների վերանայում չէր կատարվել, չնայած որ այս տարիների ընթացքում ամեն ինչն է թանկացել. «Լույսը, գազը, ջուրը, սնունդը, ամեն ինչն այս տարիներին թանկացավ, անգամ նվազագույն աշխատավարձը մի քանի անգամ բարձրացվեց, բայց մենք վարձավճարներին ձեռք չտվեցինք, այսօր արդեն անհնար է…»,- ասաց նա:

Տպել
2770 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան