Ցուրտ եղանակը կարելի է կապել ԵԽ-ին Հայաստանի անդամակցության հետ. Հայկ Բաբուխանյան

«Չի կարելի բոլոր խնդիրները, այդ թվում՝ բացարձակապես տնտեսական եւ քաղաքական հիմք չունեցող խնդիրները կապել մեկ երեւույթի հետ՝ ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին»,- այս մասին ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հանրապետական» խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Վերջինս նշեց, որ նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած խնդիր, օրինակ՝ ցուրտ եղանակն էլ կարելի է կապել Եվրոպական խորհրդին Հայաստանի անդամակցության հետ:

«Կարելի է դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց պետք է հաշվարկել, թե դա ի՞նչ է տալու Հայաստանին՝ ի՞նչ օգուտ եւ ի՞նչ վնաս: Արդյո՞ք այդ դեպքում պատասխան կարող եք տալ այն մարդկանց, այն 200 հազար ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում եւ մի որոշ մասն էլ ԵԱՏՄ այլ երկրներում եւ դրանով պահում են իրենց ընտանիքները»,- հայտարարեց Հայկ Բաբուխանյանը՝ նշելով, որ լավ է, որ մարդիկ գոնե կարողանում են արտագնա աշխատանք ունենալ: Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ 1.5 միլիոն հայ այժմ ՌԴ-ում ունի երկքաղաքացիություն, հիշեցրեց գազի գնի սակագնի վերանայման ռիսկի մասին:

Անդրադառնալով Արցախի անվտանգության նկատմամբ հնարավոր ռիսկերին, Հայկ Բաբուխանյանը նշեց. «Ի՞նչ կլինի, եթե մեր ռազմական համագործակցությունը դադարեցվի, եթե դուրս գան ռուսական սահմանապահները Թուրքիայի եւ Պարսկաստանի սահմաններից, եւ մենք ստիպված լինենք մեր ուժերի մի մասը տեղափոխել մեր արեւելյան ճակատից դեպի արեւմուտք: Ի՞նչ կլինի, եթե չստանանք այն զենքը, որ ստանում ենք էժան գներով կամ ավելի լավ պայմաններով՝ վարկերի տեսքով: Տարածաշրջանի բոլոր երկրներն այսօր գնում են դեպի ՌԴ-ի հետ իրենց ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ անգամ ռազմական համագործակցությունն ավելացնելու ճանապարհով»:

Տպել
2048 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին