Մոսկվայի Կունցեւո շրջանի դատարանը բավարարել է ռեժիսոր, դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության հայցը: Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, դա տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղարը:

«Դատական փակ նիստի ընթացքում այսօր դատարանը լուծել է Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը»,- ասել է նա:

Դատն ընթացել է փակ ռեժիմով՝ Ջիգարխանյանի միջնորդությամբ: Միջնորդությանը Վիտալինան համաձայնել է: Ինչպես տեղեկացրել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, Վիտալինան չի առարկել նաեւ ամուսնալուծությանը:

«Համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածք ամուսինները չունեն, ամեն ինչ գրանցված է Վիտալինայի անունով»,- ավելացրել է փաստաբանը:

Ջիգարխանյանի եւ Վիտալինայի ամուսնությունը գրանցվել է 2016 թ. փետրարի 25-ին: Ճանաչված զույգի շուրջ սկանդալն առաջացավ այն բանից հետո, ինչ այս տարի հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Դրանից հետո նա հայտարարեց, որ չի ներելու կնոջն իրեն ցավ պատճառելու համար: Դերասանը նաեւ ասում էր, որ կինը գող է եւ հափշտակել է իր ունեցվածքը: Իր հերթին Վիտալինան իր ու ամուսնու լարված հարաբերությունների մեջ մեղադրում է վերջինիս ընկերներին, մասնավորապես՝ Արթուր Սողոմոնյանին:

Վիտալինան նախկինում զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, որից ստեղծված աղմուկի պատճառով հրաժարվեց: Այնտեղ կատարված անօրինական գործողությունների առիթով քրեական գործեր են հարուցվում, որոնց մեջ Ջիգարխանյանի կողմը մեղադրում է կնոջը: Վիտալինան որոշ ժամանակ առաջ ծնողների հետ մեկնել էր երկրից՝ հանգստանալու: Օրերս վերադարձել է եւ հարցաքննվել: Անցած շաբաթ ցուցադրված Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ նա կրկին պնդել է, որ իրեն ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Տպել
1755 դիտում

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա