Վերջին խոսքն ա, գնդակահարո՞ւմ եք. Սամվել Բաբայանը հանդես եկավ ճառով, վճիռը՝ վաղը

«Իգլայի» աղմկոտ գործով դատավարությունը մոտեցավ ավարտին. վաղը Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կհրապարակվի, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների դատավճիռը:

Մինչ այդ այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը՝ իր պաշտպանյալի համար արդարացման դատավճիռ պահանջելով:

Պաշտպանական ճառով հանդես գալու հերթը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին էր, բայց ինչպես միշտ վերջինս դատարանին տեղեկացրեց, որ կխոսի միայն «կամանդույուշիից հետո»:

Սամվել Բաբայանն այսօր եւս առողջական խնդիրներ ուներ, նրա ձայնը հազիվ էր լսելի դահլիճում ներկա գտնվողների համար: Մինչ ճառը սկսելը նա տեղեկացրեց, որ ձայն չունի, ի վիճակի չէ խոսել, սակայն կփորձի անդրադառնալ մեղադրող դատախազ Արամ Արամյանի հնչեցրած մեղադրանքներին՝ այն որակելով որպես ենթադրություններ:

«Նախ՝ այն, որ Սանասար Գաբրիելյանը Ղարաբաղ է գնացել «Իգլա»-ն նկարելու ու ուղարկելու, որ վճարեմ եւ այլն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է, եթե ապրանք չկա, ապա ես ինչի՞ն պետք է փող տամ։ Ինչ վերաբերում է «Իգլա»-ին, ապա իմ նախաքննական ցուցմունքում էլ նշել եմ, որ դա հրթիռի մասնիկ է, եթե դրա վրա չկա արձակման մասը, ուրեմն այդ մասնիկը կոչվում է խողովակ, ես հանցանք չեմ կատարել»,- ասաց նա։ Ապա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլան ձեռք բերելուց եւ այդ մասին տեղեկացրել են, գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանին: Ինչից հետո էլ Մայիլյանը «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին. «Այսինքն՝ երբ գնորդը հրաժարվել ա, դրանից հետո նոր հանձնման համար մտածել ա, մինչ այդ չի էլ մտածել այդ մասին: Այսինքն, որ մեղադրող դատախազն  ասում ա, հրաժարման փուլ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- նկատեց Բաբայանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ նախորդ նիստում մեղադրող դատախազի ճառի այն հատվածին համաձայն որի՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակը Սամվել Բաբայանն ու նրա պաշտպանը ներկայացնում են որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով ասած՝ «տռուբա», սակայն դեռեւս նախաքննության փուլում հաստատվել է, որ այն զենիթային հրթիռով համարվում է զինամթերք։  «Առնվազն անհասկանալի է, որ երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը զենիթահրթիռային համալիրը չի տարբերում անպիտան «տռուբայից»,- մասնավորապես, իր ճառում ասել էր մեղադրող դատախազը։ Նա նաեւ նշել էր, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները: Սամվել Բաբայանն ասաց. «Չեմ հասկանում դա  ինչ փաստարկ ա, որ չեմ բողոքարկել տեղում: Ոչ թե մի փորձագիտական եզրակացություն այլ երկու եզրակացությունների փաստաթղթի տակ ենք ստորագրել, հետո մեկը գործից թռել, ա սա ուզում եմ շեշտել»,- ասաց Բաբայանը:

Իր ճառում Բաբայանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել քաղաքականացնել «Էս դատարանը», սակայն դա փորձեց անել մեղադրող դատախազը: «Երբ իմ մասնագիտության, կամ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է, ես փորձեմ բացատրել: Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ (Ըստ որոշ կարծիքների՝ խոսքը Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին է, 1992 մարտի 4-ին նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար), որը մինչեւ իմ գալն է եղել, Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: 22.400 հա տարածքից, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից  10-ը՝ էդ «Իգլաներով»: Եթե դուք պետք է ինձ գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն... էն վախտ շատ փոքր էիր, տեղը չգիտեիր: Ընդհանրապես ձերբակալման փուլից 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են ինչի համար են ինձ բռնել, ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադառնալ, բայց փաստերը կան, պաշտպանը ներկա է եղել էդ խոսակցությունը, չեմ ուզում քաղաքականացնել ու խորհուրդ եմ տալիս, դուք էլ մի քաղաքականացրեք, որովհետեւ կարող եմ փաստեր բերել դուք ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,- դիմելով դատախազին ասաց Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանը նաև նշեց, որ դատարանում փորձագետին հարցրել է, թե այդ խողովակը երբ կարող է վնաս հասցնել, փորձագետն ասել է՝ հրդեհի եւ ուժեղ հարված ստանալու ժամանակ։ «Այնինչ, պետական մեղադրողը ասում է, թե տեղից շարժվելու դեպքում կարող է վնաս հասցնել։ Չի կարելի այդքան խեղաթյուրել, մարդիկ խոտ չեն ուտում»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով փողերի լվացման մեջ իրեն մեղադրելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը կրիմինալ քայլ չի արել, պարտք է եղել, որը վերադարձվել է։ 

«Ես կրիմինալ որեւէ քայլ չեմ արել, պարտք են եղել, ուղարկել են... առաջին րոպեից որեւէ բան չեմ թաքցրել։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի հարցով ձերբակալություն եղել է 2016-ի սեպտեմբերին, ութ ամիս անց՝ 2017-ի ապրիլինի ինձ նոր հարցաքննել են ու ես այդ ընթացքում Հայաստանից չեմ փախել։ Երբ հասկացել են, որ հրթիռով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը բերել են պոչիս կապել, Բաբայանին ներկայացրել են կրիմինալ։ Ես շատ լավ գիտեմ պատվերը որտեղից ա, գիտեմ ոտերը որտեղից ա, ականջները որտեղից: Կարելի ա օրենքը թեթեւ շրջանցել, սակայն տրորել, թքել օրենքի, պետության վրա պետք չի, եթե ուզում եք պետություն ունենալ: Թե չէ Բաբայանը մի տարի ավելի կնստի, մի տարի պակաս դուք հարց չեք լուծի»,- ասաց Բաբայանը։

Ճառը եզրափակելիս Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որեւէ հանցանք չի կատարել:

Բաբայանը, սակայն վերջին խոսքի իր իրավունքից չօգտվեց, ավելին, երբ դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ վերջին խոսքի իրավունք ունեք, ամբաստանյալներ ծիծաղեցին. «Վերջին խոսքն ա, գնդակահարվում եք»,- կատակեց Սամվել Բաբայանը:

Տպել
16062 դիտում

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը