Իսրայելում Ադրբեջանին դրոն վաճառած ընկերության դեմ դատարան են դիմել. պահանջում են $115 մլն

Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել դրոններ արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ: Հայցը ներկայացրել են նույն ընկերության ներդրողները` $115 մլն-ի պահանջով, հայտարարել է Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը` գրառում թողնելով ֆեյսբուքի իր էջում, գրում է calcalistech.com-ը: 

Պատգամավորն անդրադարձել է հուլիսյան միջադեպին, երբ Ադրբեջանում իսրայելական անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանն առաջարկել են ցույց տալ իրենց հնարավորությունները՝ թիրախավորելով հայկական դիրքերը: Քննադատել է Իսրայելի իշխանությունների զենքի և ռազմական տեխնոլոգիաների արտահանման քաղաքականությունը, դիմել է Իսրայելի ՊՆ Ավիգդոր Լիբերմանին` խնդրելով դադարեցնել Ադրբեջանին դրոններ վաճառելու Aeronautics-ի լիցենզիան, քանի որ դրանք կարող են օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտության ժամանակ` խախտելով հրադադարի համաձայնագիրը: 

Օգոստոսին Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել:  Իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքները: Նույն ամսին Aeronautics-ը հայտարարեց, որ Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Orbiter 1K տեսակի դրոնների վաճառքը անանուն, բայց հայտնի գնորդին: Գործարքի արժեքը 20 միլիոն դոլար էր կազմելու: 

Նոյեմբերի սկզբին Իսրայելի ոստիկանությունը հայտարարեց, որ Aeronautics-ը քրեական հետաքննություն է անցնում, քանի որ գործարք է կնքել կարևոր գնորդի հետ: Իսրայելի դատարանի որոշմամբ գործարքի բոլոր մանրամասները պետք է տրամադրվեն իրավապահներին:  

Զանդբերգը, սակայն նշում է, որ Իսրայելի ՊՆ պաշտոնական կայքում նշված է, որ Aeronautics-ի արտադրության մի մասն իսրայելական մեկ այլ` AZAD Systems ընկերության գործարանում է կատարվում, հետևաբար Ադրբեջանը դեռ կարող է ձեռք բերել իսրայելական արտադրության դրոններ: 

Տպել
1580 դիտում

Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին

Ծառուկյանի հետ դժվար էր աշխատել. «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում. Հովհաննիսյան

Սանչեսն այսօր մարզվելու է ՄՅՈՒ-ի կազմում. մնաց Մխիթարյանը. թարմացվող

Երեւանում կառուցապատման թույլտվությունների տրամադրման ուղեցույց է մշակվել

Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ, Կարեն Կարապետյանը՝ մեկնել Դավոս

Եթե ապագա վարչապետի անունն այսօր հայտարարվի, մինչեւ ապրիլ նրան «կուտեն». Իսկանդարյան

Կարեն Կարապետյանը՝ Դավոս մեկնելու ճանապարհին (լուսանկարներ)

Սահմանին ադրբեջանական դիպուկահար խմբեր են գործել, ադրբեջանցի գնդապետն էլ «շարքից հանվել է»

Այժմ ՀՀ-ում ներդրումներ կատարելու լավագույն ժամանակն է. վստահեցնում է վարչապետը

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին վիզային ծառայություններ տրամադրել

Գայլերի հերթական հարձակման դեպքը Լոռու մարզի Դեբեդ գյուղում

Համացանցում ծաղրում են Քիմի 3-րդ երեխայի անունը

Սոչիում դրամ շորթելու գործով ձերբակալվել է «Ռոբսոն»-ից հարցազրույց վերցրած բլոգերը

Երեւանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է