Արցախի ԱԺ-ում առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի պաշտոնի թեկնածու

28/11/2017 schedule18:13

Արցախի Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների օրեր առաջ գումարված նիստերում չորս օրենսդրական նախաձեռնությունների քննարկման արդյունքները, որոնց վերաբերյալ հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:

Առաջիկա լիագումար նիստի օրակարգում է ներառվել նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տարեկան ծրագիրը:

Այնուհետև, ԱԺ նախագահը Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջիկա լիագումար նիստում ԱԺ կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակման վերաբերյալ: «Սահմանված կարգով «Հայրենիք» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
1948 դիտում

Ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Արոյի որդին կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է

Սպառողին այլեւս պատահական միս չի հասնի. ՀՀ ողջ տարածքում սպանդանոցներ կհիմնվեն

Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել. ՄԱԿ

M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

ՀՔԾ-ն կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ է տալիս. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է՝ բքի պատճառով

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. Ժամանակ

Ամեն ինչի համար փող կա, աղքատների նպաստների համար փող չկա

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորանշանակ նախագահի հետ (լուսանկարներ)

Տնտեսական աճի կանխատեսումներն ավելի արագ են աճում, քան տնտեսական աճը

Ս. Սարգսյանի խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. Ժողովուրդ

Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. Ժամանակ

Ծաղկաձորում առաջին անգամ կայացել է ձյան վոլեյբոլի բաց առաջնություն