Երեւանի մանկապարտեզներում վարձավճարն ավելացնելու հարց չի քննարկվել. իսկ բացառվո՞ւմ է

Արդյո՞ք Երեւանի մանկապարտեզներում նախատեսվում է վարձավճարի բարձրացում այն երեխաների դեպքում, որոնք չունեն մայրաքաղաքի հաշվառում:

Երեւանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանն արձագանքելով՝ աշխատակազմի հանրակրթության վարչությունից պատասխանել են. «Վերոնշյալ վճարի ավելացման վերաբերյալ քննարկում չի իրականացվել»: Այսինքն՝ ոչ թե ասում են, որ նման բան չի նախատեսվում կամ ուղղակի վարձավճարի ավելացում չի լինի, այլ նշվում է, որ այդ թեմայով քննարկում չի եղել:

Ինչպես հայտնի է, Երեւանում գործող համայնքային մանկապարտեզներն անվճար են, բայց միայն տեղի հաշվառում ունեցողների համար: 2011 թվականից սկսած՝ Երեւան քաղաքի հաշվառում չունեցող ծնողների (ծնողի) երեխաների համար Երեւանի ենթակայության մանկապարտեզներում նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8 000 դրամ:

2017-2018 ուստարվա նոյեմբերի դրությամբ, ըստ նույն աղբյուրի տվյալների, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է հաճախում Երեւանում հաշվառում չունեցող շուրջ 650 ծնողի երեխա՝ տարբեր տարիքային խմբերում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երեւանի երաժշտական դպրոցներում նախատեսվում է կրթության վարձավճարի չափն ավելացնել 2018 թվականի հունվարից: Միաժամանակ այս թեմայի վերաբերյալ մեր ուղարկած հարցմանը քաղաքապետարանից դեռ չեն պատասխանել ու նաեւ չեն պարզաբանել, թե ինչով է  պայմանավորված Երեւանի եւ մարզի հաշվառում ունեցող կրթօջախների սաների նկատմամբ տարբերակված մոտեցումը:

Տպել
1237 դիտում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

Փակ, դժվարանցանելի ճանապարհներ. Հայաստանի յոթ մարզերում ձյուն է տեղում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի. Արշամյան

Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին

Իմ ջանքերով Կիպրոսն ընդդեմ թուրքական ժխտողականության օրենք ընդունեց. Շարմազանովը՝ վերջին անգամ ԱԺ իր աշխատասենյակում

Նոր մասնագիտություններ, նորացված ֆակուլտետ, կրեդիտների տեղափոխում. սպասվող փոփոխություններ

Ջավախահայերի բողոքի ցույցը դադարեցված է. վաղը ՀՀ կառավարությունում կընդունեն նրանց

Հայաստանը հյուրընկալությամբ գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին. Passport Index

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին հրաման է ստորագրել

Էդմոն Մարուքյանն անակնկալ նվեր է ստացել (լուսանկար)

Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ Արցախի դրոշով «Արսենալի» դաշտ մտած երկրպագուի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության անցնելու մասին

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի եւ Աղստեւի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով

Նոր նշանակումը ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Քոչարյանի պաշտպանները կալանքի որոշումը կբողոքարկեն. օրակարգում է նաեւ ՍԴ եւ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին

Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր մեկ այլ որոշում լինել. Արմեն Գեւորգյան

Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում (տեսանյութ)