ԿԸՀ-ն եւ ՏԿԶՆ-ն ուսումնասիրում են Վանաձորի ավագանին լուծարելու՝ Լուսավոր Հայաստանի դիմումը

Արդեն 8 օր է անցել այն օրվանից, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու եւ Վանաձորում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակելու պահանջով:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո, երբ Վանաձորի ավագանու նիստերը ճանաչվեցին ոչ իրավազոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 20-ին դիմել էր կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով:

Կուսակցությունում գտնում են, որ ՍԴ որոշումից հետո Վանաձորի ավագանին, որը, փաստացի, 1 տարուց ավելի ի վիճակի չի եղել ավագանու նիստեր գումարել ու դե յուրե չի գումարել՝ պետք է լուծարվի կա՛մ կառավարության որոշմամբ, կա՛մ ինքնաբերաբար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք դեռ սպասում են կառավարության պատասխանին. «Դեռ որեւէ պատասխան չենք ստացել, դեռ սպասում ենք կառավարության արձագանքին, որը, հավանաբար, կլինի հաջորդ շաբաթ»,- նշեց Սամսոնյանը:

«Դիմումը ստացել ենք նոյեմբերի 21-ին: Կառավարությունում այն ուսումնասիրվել եւ նոյեմբերի 24-ին ուղարկվել է համապատասխան գերատեսչություններին՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ու ԿԸՀ: Պատասխանը պետք է տրվի այդ գերատեսչությունների կողմից դիմումը ստանալուց՝ նոյեմբերի 24-ից հետո՝ 15- օրյա ժամկետում: Իրենց հանձնարարվել է ուսումնասիրել եւ պատասխանել ուղարկողին: Այսինքն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կուսումնասիր դիմումն ու կհայտնի կառավարության դիրքորոշումը»,- armtimes.com-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանն էլ armtimes.com-ին տեղեկացրեց, որ իրենք ստացել են դիմումը, այն ընթացքի մեջ է: «Պատասխանը կլինի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում»,- նշեց Մանգասարյանը:

Օրենքով նախատեսված 15 աշխատանքային օրերի ընթացքում պատասխանելը նշանակում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին պաշտոնապես կառավարությունը կարձագանքի ամենաուշը մինչեւ դեկտեմբերի 22-ը: Այս պահին ոչ ոք չի ուզում ասել, թե «Լուսավոր Հայաստանի» դիմումի վերաբերյալ ինչպիսի քաղաքական որոշում կկայացվի, կամ ինչպե՞ս են տրամադրված այս հարցին գործադրում: Ամեն դեպքում, այն «կոշտուկ» է կառավարության համար, եւ կառավարությունը որդեգրել է չշտապելու եւ «առավելագույնս հիմնավորված» մոտեցում ցուցաբերելու մարտավարությունը՝ որքանով որ դա հնարավոր է, իհարկե:

Տպել
3480 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ