Մերաբիշվիլին հաղթեց. ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Թբիլիսիին 4.000 եվրո վճարել նախկին վարչապետին

29/11/2017 schedule14:39

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը վճիռ է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի գործով, որով պարտավորեցրել է Թբիլիսիին 4 հազար եվրո վճարել նախկին վարչապետին:

Ինչպես հայտնում է BBC-ին, ըստ դատարանի վճռի, Մերաբիշվիլիի նախնական կալանքը սկզբնապես եղել է հիմնավորված: Հետագայում սակայն, ինչպես ասված է վճռում, այն օգտագործվել է որպես նրա վրա ճնշում գործադրելու միջոց:

Դատարանը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Համաձայն այդ հոդվածի, Կոնվենցիայի թույլ տրվող սահմանափակումները չպետք է կիրառվեն նպատակների համար, որոնց համար դրանք նախատեսված չեն եղել:

Բանն այն է, որ գլխավոր դատախազը պահանջել էր, որ Մերաբիշվիլին ցուցմունք տա նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով եւ ասի, թե Ժվանիան զոհվել է բռնությունների հետեւանքով, ինչպես նաեւ հայտարարի, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օֆշորային գոտիներում բանկային հաշվեհամարներ ունի:

Ներքին գործերի նախկին նախարարը հրաժարվել էր նման ցուցմունքներ տալ եւ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով նա հաղթել էր: Անցյալ տարի Եվրոպական դատարանը որոշել էր, որ Վրաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 18-րդ հոդվածը:

Վրաստանը, համաձայն ՄԻԵԴ-ի որոշման, պետք է Մերաբիշվիլիին վճարի 4 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

Նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է կալանավորի իրավունքներին:

Ինչպես նշում է Ազատությունը, Վրաստանի իշխանությունները չէին ընդունել ՄԻԵԴ-ի վճիռը եւ դիմել էին Եվրոպական դատարանի Մեծ պալատին: Սակայն վերին ատյանն ուժի մեջ թողեց Մերաբիշվիլիի օգտին կայացված վճիռը: Մեծ պալատի որոշումը հրապարակվեց երեկ՝ նոյեմբերի 28-ին:

Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք Վրաստանի ներքին գործերի նախարարի, վարչապետի պաշտոնները զբաղեցրած քաղաքական ազդեցիկ գործիչ Վանո Մերաբիշվիլին մի շարք մեղադրանքներով ձերբակալվել է 2013 թվականին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիան։ Հաջորդ տարի Քութաիսիի դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման:

Տպել
1893 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է