Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի թեթեւ ձեռքով մարզում ավտոգազը թանկացել է

Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:

Armtimes.com-ի տեղեկություններով, գազի գնի թանկացման միակ պատճառը գերշահույթ ստանալն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը եւ ստիպել մյուս գազալցակայաններին իր օրինակին հետեւել:

Փորձեցինք Հովիկ Աբովյանից պարզել, թե ինչու է նման քայլի գնացել, սակայն վերջինս, նախ՝ մեր հեռախոսազանգերն անջատեց, որից հետո սկսեց ընդհանրապես չարձագանքել զանգերին:

Այս խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության ոլորտում եւ հույս ունենանք, որ ստուգումներ կսկսվեն մարզի գազալցակայաններում:

Տպել
6851 դիտում

Արմեն Սարգսյանին ճանաչում են քաղաքական էլիտայում

Թուրք-քրդական խնդիրը Սիրիայի սահմանին վերածվում է պատերազմի. 2 կողմում էլ տուժածներ կան

«Ապազգային» բաներ. արտաքին քաղաքական դեֆոլտ

Սուպերարեվմտամետները. լեյտենանտ Շմիդտի որդիները ՀՀ-ից

Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան

Ծանոթ ձեռագիր. ընդդիմությունը տեռո՞ր է պատրաստում

Ձեր ծառայության նկատմամբ մարդիկ պետք է վստահություն ունենան. վարչապետը՝ ՍԱՊԾ կազմին

Այդ 2-3 հոգին ոչ մի բանի չհասած քծնողներ են. Հայկ Մարությանը՝ ֆիլմը տարածողների մասին

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել հարվածային ԱԹՍ՝ ինքնաշեն ձեռքի նռնակով

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

Բոլոր տարբերակներից ամենահաջողն են ընտրել. քաղաքագետը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Ու՞մ էին խանգարում ծառերի գույնզգույն շորերը, որ պատառոտեցին

Աբովյանում մայրը տուն գալով հայտնաբերել է որդուն՝ պարանով կախված վիճակում

Լարսի անցակետը բացվել է. կուտակված 280 բեռնատարները կարող են շարունակել ճանապարհը

ՄԻՊ-ը անգամ փաստաբանի ֆունկցիա չունի, իրենից շատ բան են ակնկալում․ Գևորգ Կոստանյան

Ալավերդու սպանությունները հանցավոր խմբի ծրագրված համագործակցությունների արդյունք են

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի պրեմիերաներով

Արթիկում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Բավրայի անցակետից բքի մեջ կորած Թուրքիայի քաղաքացիները հայտնաբերվել են Ցողամարգում

Տաք եղանակը կպահպանվի այսօր ու այս աշխատանքային շաբաթվա ընթացքում