Երեւանում ՌԴ-ից պահանջներ ունեն, կարծում են փող քիչ է տալիս. НТВ (Վիդեո)

Ռուսաստանի НТВ հեռուստաալիքի «Место встречи: Если друг оказался вдруг?» հաղորդման նոյեմբերի 28-ի եթերն ամբողջությամբ անդրադարձ է Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ Եվրամիության հետ նոյեմբերի 24-ին Հայաստանի ստորագրած համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագին: 

Հաղորդավարները նախ նշում են, որ հաղորդման ընթացքում քննարկելու են Ռուսաստանին հասցված ապտակը, ապա հավելում են` Հայաստանի հետ համաձայնագիրը տարբերվում է Ուկրաինայի հետ ստորագրվածից: «Եվրոպան գնացել է լուրջ զիջումների, Մոսկվան եւս կատարվածին հանգիստ է վերաբերում»,- նշում է հաղորդավար Անդրեյ Նորկինը: 

Հրավիրված ռուս քաղաքագետ Օլեգ Բարաբանովի խոսքով՝ Հայաստանը Եվրոպային պետք չէ եւ Բրյուսելը Երեւանին տրոյական ձիու պես է օգտագործում: «Խնդիրը հստակ է` սեպ խրել ԵԱՏՄ մեջ, որը նոր-նոր սկսել է զարգանալ»,- ասել է փորձագետը: 

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը կարծում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն են վատթարացել: 

«Երեւանում Ռուսաստանից պահանջներ ունեն, կարծում են, որ Ռուսաստանը քիչ փող է տալիս: Կոնֆլիկտ ունենք նաեւ Նժդեհի հարցով, որն Ադոլֆ Հիտլերի գաղափարակիցն էր եւ Հայաստանում նրա արձանն են կանգնեցնում, ազգային հերոս համարում»,- ասել է Մարկովը: 

Տպել
2021 դիտում

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը

Բազմաթիվ հանքեր պետությանը չեն վճարել մի քանի միլիոն դրամ. վարչապետ (տեսանյութ)

Պուշկինոյում կրքերը չեն հանդարտվում. պահանջում են քննիչին (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 30-ին Գյումրիում տեղի կունենա քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ներկայացում

Լոռիում ոստիկանը կախվել է պահակակետի մետաղյա անկյունակից. մանրամասներ (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից. նա Երեւանի քաղաքապետ կդառնա՞

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել է լիտվացի կինոգործիչների հետ

Հասարակական խորհրդի նիստ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ընդունել է Շոմբի Շարփին

Դեմետրիս Սիլուրիսը Փաշինյանին խոստացել է աջակցել վիզաների ազատականացման գործընթացում

Լեւոնը՝ ֆուտբոլային պրոեկտի կազմկոմիտեի անդամ. համակարգում է նաեւ Ադրբեջանի գործերը

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Լեռնագոգում հաշվում եմ սելավաջրերի հասցրած վնասները (լուսանկարներ, տեսանյութ)

Բակո Սահակյանը հանդիպել է Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահի հետ

Ինչն է կոնսոլիդացնում ՀՀԿ-ի բեկորներին. խմբագրական

Թափուր աշխատատեղեր՝ առողջապահության նախարարությունում եւ առողջապահական տեսչական մարմնում

Արյունդ չխմի, չի հանգստանա. նախկին նախարարը նպատակ է դրել զավթե՞լ Լեոյի փողոցը

Լոռիում 36-ամյա ոստիկան է ինքնասպան է եղել