Աբովյանի պետական քոլեջում այսօր դասադուլ է եղել. ջեռուցում չի ապահովվում

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին, որովհետեւ ջեռուցում չի ապահովվում, եւ լսարաններում ցուրտ է:

Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Արդեն ինչքան ժամանակ է՝ Աբովյանի պետական քոլեջը չի ջեռուցվում: Բավականին հիվանդ երեխաներ կան, դասախոսներն էլ են հիվանդանում դրա պատճառով: Ուսանողները այսօր որոշեցին դասադուլ անել: Մի մասը քոլեջից դուրս եկավ, մի մասը մնաց քոլեջում, բայց լսարաններ չմտավ: Ուսանողներից մեկը, որը կազմակեպել էր այդ ամեն ինչը, տնօրենի հետ կոնֆլիկտի մեջ մտավ: Տնօրենն ասաց՝ դադարեցրու, թե չէ կհեռացնենք եւ այլն: Այսպես փորձեցին վախեցնել: Ուսանողներն էլ իմացան, որ հեռացնելու են այդ տղային, ավելի շատ լարվեց վիճակը, տնօրինության հետ սկսեցին կռվել, որ չեք հեռացնելու ոչ մեկին»:

Բողոքի ակցիայի կազմակերպչի մասին խոսելով՝ նա նկատի ունի քոլեջի գեղանկարչության բաժնի չորրորդ կուրսի ուսանողներից մեկին:

«Կազմակերպիչ ասվածն այսպես է. ուսանողներին առաջարկել էր դասադուլ անել, ուսանողներն էլ համաձայնել էին: Նույնիսկ դասախոսները կողմ էին դասադուլին, ասում էին՝ մի եկեք դասի: Որովհետեւ, եթե մենք չգնանք, դասախոսներն էլ չեն գա: Գալիս են ու հիվանդանում»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակից:

Ասաց, որ լսարաններում օդի ջերմաստիճանը չեն չափել. «Չենք չափել, բայց շատ ցուրտ է, երեխեքը գալիս են, նույնիսկ նորմալ դաս չի անցկացվում ցրտի պատճառով»:

Ջեռուցում չապահովելու պատճառաբանությունն, ըստ նրա, այն է, որ քոլեջը չունի համապատասխան միջոցներ, եւ լսարանները չեն ջեռուցվելու նաեւ դեկտեմբերին: Սովորողները որոշել են դասերին չմասնակցել նաեւ վաղը:  

Աբովյանի պետական քոլեջի տնօրեն Գեւորգ Սողոմոնյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տեղծված իրավիճակի եւ ջեռուցման հետ կապված խնդրի շուրջ:

Փորձեցինք դա անել Կրթության եւ գիտության նախարարությունից, քանի որ տվյալ ուսումնական հաստատությունը գտնվում է նախարարության ենթակայության տակ: ԿԳՆ մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, որը դեռ տեղյակ չէր Աբովյանի քոլեջում տեղի ունեցածի մասին, տնօրենի հետ կապ հաստատելուց եւ պարզաբանումներ ստանալուց հետո պատասխանեց.

«Ջեռուցման համակարգը սկսել է շահագործվել, բայց քանի որ հին համակարգ է՝ Սովետական Միության տարիներին կառուցված, տեխնիկական անսարքություն ունի, ինչի պատճառով այսօր ջեռուցում չի կարողացել ապահովել: Մի դետալը ձեռք է բերել, մյուս դետալի հետ կապված խնդիր կա, փորձում է ամեն ձեւով ապահովել: Խոստացել է, որ դեկտեմբերի մեկից նորմալ ջեռուցում կլինի: Հիմա փորձելու են լսարանները ջեռուցել էլեկտրական տաքացուցիչների միջոցով՝ դասապրոցեսը չխանգարվելու համար, մինչեւ ամբողջ ջեռուցման համակագը կենթարկվի շահագործման»:

Կարեն Մանուկյանը նշեց, որ ըստ տնօրենի՝ քոլեջի ամբողջ ուսանողությունը չէ, որ դասադուլ է արել. «Ուղղակի բողոքել են, որ լսարաններում ցուրտ է»:

Ինչ վերաբերում է ուսանողներին ներկայացված տեղեկություններին, թե ջեռուցում ապահովելու համար քոլեջը չունի անհրաժեշտ միջոցներ, ու լսարաններոմ ջերմություն չի լինի նաեւ դեկտեմբերին, նախարարության բաժնի պետը պատասխանեց.

«Պետությունը գումար է փոխանցում շենքի պահպանման, նաեւ ջեռուցման համար: Եթե ծախսը շատ լինի, պետության հատկացրած գումարը չբավարարի, դա այլ խնդիր է: Իրենք տարվա կտրվածքով հաստատում են իրենց ծախսերը: Ջեռուցման համակարգի անսարքության պատճառով, նայած, թե ինչ է փչացել, կարող է չնախատեսված ծախս է առաջացել եւ գումարի հետ կապված որոշակի խնդիր լինի, բայց ուսումնական հաստատությունը դա պետք է շտապ կարգավորի, որ ջեռուցում ապահովվի: Եթե չեն կարողանում կենտրոնացված կամ այլ միջոցներով ջեռուցել, ապա դասընթացը պետք է դադարեցնել: Երկար ժամանակ նախարարությունն էլ թույլ չի տա, որ նվազագույն՝ +18 աստիճան, ջերմությունը լսարաններում չապահովվի»,- հայտարարեց Կարեն Մանուկյանը:

Տպել
2795 դիտում

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

Դիվիզիայի հրամանատարն իր եղբորը ներքաշել է կոռուպցիոն գործարքի մեջ. նոր բացահայտում

Մեծ վնասներ. ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է (լուսանկարներ)

Ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոնական գավաթը ֆրանսիացիների ավագը չէ, որ դուրս բերեց հանդերձարանից

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի եւ Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են

Փոքր երկիր ենք, բայց մեծ հաջողության հասանք. խորվաթները ԱԱ եզրափակչից հետո տոնում էին

Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

Հայաստանն աջակցելու է Արցախին մրցունակ ծրագրեր մշակելու հարցում. Ավինյան

Ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժանքի հրահանգ չեն ունեցել. Շիրակի մարզպետ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է ՔԿ-ի փոխնախագահի պաշտոնից