Տեղի են ունեցել ԱԺ լսումներ` բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ

29/11/2017 schedule22:06

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պատասխանատու պետական և իրավապահ մարմինների, հասարակական, գիտական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունների մասնագետներ:

Տալով լսումների մեկնարկը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ընդգծել է բնության հատուկ պահպանվող տարածքների/ԲՀՊՏ/ նշանակությունը և կարևորել այնտեղ առկա խնդիրների լուծումը, ինչ նպատակով էլ հրավիրվել են լսումները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրավիրված լսումները նշանավորել է երկու առումով` առաջին, որ օրենսդիր մարմինը լիարժեք տեղեկացված լինի ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին և անհրաժեշտության դեպքում օրենսդրական կարգավորումները պատշաճ տեսքի բերելու և երկրորդ` հանրության լայն շերտերի ներգրավումն է այն կարևոր հարցերի մեջ, որոնք են ԲՀՊՏ-ների ընկալումը, պահպանման խնդիրները, սերունդների համերաշխության սկզբունքի իրագործումը: «Համաշխարհային առաջադեմ փորձը բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկում է որպես մի կենսամիջավայր, որտեղ իրականացվում է, ոչ միայն պահպանության գործառույթ, այլ այն ունի հստակ տնտեսական և սոցիալական դրսևորում, իսկ տնտեսական և սոցիալական շահը կարող է ապահովվել, եթե իրականացվի դրանց պատշաճ պահպանություն»,- նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ այս հիմնարար մոտեցումը հակադրվում է անցումնային տնտեսություն ունեցող երկրներում երկար տարիներ գերակայող բնությունը շահագործելու գործընթացին և ներկայում առաջնային է համարվում շրջակա միջավայրի պահպանությամբ` տնտեսական և սոցիալական արժեքներ ստեղծելու քաղաքականությունը: Ըստ բնապահպանության նախարարի, այն երկրները, որոնք բնական ռեսուրսները օգտագործել են կայուն` ոչ սպառողական սկզբունքով, ապահովել են տնտեսության էական և կայուն աճ, և ՀՀ կառավարության վարած ռեսուրսների կայուն օգտագործման քաղաքականությունը նաև սահմանադրական նորմի իրացում է: Նկատելով, որ այսօր Հայաստանի տարածքի 13.1 տոկոսն են կազմում ԲՀՊՏ-ները` Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ոչ միայն այդ տարածքները ընդլայնելու, այլ նաև դրանց պահպանության ուժեղացման և կանոնավոր դարձնելու ուղղությամբ:

Լսումներին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Վերջիններս պատասխանել են նաև պատգամավորների, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, պատգամավորներ Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պողոսյանը ներկայացրել է երկու տարվա ընթացքում բնապահպանական նորմերի խախտման դեպքերով հարուցված գործերի արդյունքները և շեշտել հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը, քանի որ գործերի ընթացքը ցույց է տալիս, որ հասցված վնասներն անվերականգնելի են:

Իր եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանը կարևորել է օրենսդիրի ներկայացուցիչների կողմից լսումների ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները և լուծումները ստանալու հարցում հետևողական լինելը, ինչում շահագրգռված է նաև բնապահպանական գերատեսչությունը, և պարզաբանումներ ներկայացրել հնչած որոշ հարցադրումների վերաբերյալ:

 

Տպել
4135 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը