Գրիպի սեզոնի առաջին պիկը նոյեմբերին էր, երկրորդը սպասվում է փետրվարին. շաբաթը 2500 դեպք

Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանում մեկնարկել է գրիպի սեզոնը, բայց ընդամենը երկու շաբաթ է, որ գրանցվում է գրիպի հարուցիչ: Ի սկզբանե եւ հիմնականում շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, բոկավիրուսներ, ռեսպերատոր սինտիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն:

Ու եթե շատերին կարող է թվալ, թե այս տարի հանդիպող եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունները սովորականի նման չեն, ունեն ոչ բնորոշ առանձնահատկություններ ու երկարատեւ ընթացք, ապա ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը վստահեցնում է, որ ոչ մի առանձնահատուկ կամ նոր վիրուսի մասին խոսք լինել չի կարող՝ ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների:

«Ուղղակի իրավիճակը պայմանավորված է այլ շնչառական վարակներով, իսկ արդեն վերջին երկու շաբաթում հանրապետությունում նաեւ շրջանառվում է գրիպի Բ տեսակը: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում ունենք հաստատված երեք դեպք: Հայտնի է, որ գրիպն ունի երեք տեսակ՝ Ա, Բ, Ց: Մեզ համար կարեւոր են Ա եւ Բ տեսակները, որովհետեւ դրանք մշտապես շրջանառվում են, եւ մարդիկ ավելի հաճախակի են հիվանդանում գրիպի այս երկու տեսակով: Իսկ Ա-ի Բ-ի տեսակետից համաճարականաբանական ավելի մեծ նշանակություն ունի գրիպի Ա տեսակը, որովհետեւ, եթե գրիպի Բ տեսակը չունի ոչ մի ենթատեսակ, գրիպ Ա-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ»,- ասաց Լիանա Թորոսյանը: Անկախ տեսակներից ու ենթատեսակներից, սակայն դրանք ունեն նույն ախտանշաններն ու արտահայտվածությունը:

Ինչ վերաբերում է հիվանդության երկարաձգմանը, ապա, ըստ նախարարության մասնագետի, մեկ վիրուսով հիվանդանալու դեպքում մյուս վիրուսով վարակվելու հավանականությունը ոչ չեզոքանում է, ոչ նվազում, քանի որ դրանք առանձին հարուցիչներ են, եւ մարդը կարող է դրանցով վարակվել միաժամանակ կամ ասենք մեկով հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո:

«Մեկ այլ հարց է՝ արդյո՞ք հիվանդը ստանում է վերջնական բուժում, թե՝ ոչ, ինչի պատճառով է հիվանդությունը երկարաձգվում, ինչով է դա պայմանավորված եւ այո, բացառված չէ այլ հարուցիչներով վարակվելը եւս: Իհարկե յուրաքանչյուր անձ յուրահատուկ է արձագանքում ցանկացած վիրուսի: Դա կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, իմունհամակարգից, խոցելիությունից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից: Չեմ բացառում, որ շնչառական այս հարուցիչների դեպքում կարող են դիտվել որոշակի աղեստամոքսային գանգատներ, բայց որպես այդպիսին այս հարուցիչները, ըստ իրենց բնորոշումների, կարող են առաջացնել երկարատեւ հազի երեւույթներ, աչքերի բորբոքումներ, առատ քթահոսություն ջերմության ֆոնի վրա: Հետեւաբար, միակ ուղերձը եւ միակ հորդորն ազգաբնակչությանը, հետեւյալն է՝ ինքնաբուժմամբ չզբաղվել եւ դիմել բժշկական հաստատություններ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նախարարության մասնագետի տեղեկացմամբ, օրինակ՝ նախորդ շաբաթվա տվյալներով՝ պոլիկլինիկական հաստատություններում գրանցված սուր շնչառական վարակների դեպքերը 2 500-ն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 4 000: 2015-2016 թվականներին՝ 2 300-ի սահմաններում:

Շնչառական վարակներով պայմանավորված՝ հիվանդներ կան նաեւ ստացիոնար հաստատություններում, այդ թվում՝ երեխաներ: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ հիվանդության ծանր ընթացքով անձինք չկան:

Նա նաեւ հիշեցրեց, որ գրիպի սեզոնին Հայաստանում դիտվում է երկու պիկ. նոյեմբերին, որին հատուկ է հիվանդությունների տարածվածությունը եւ փետրվարին, որն աչքի է ընկնում շնչառական վարակների հարուցիչներով հիվանդությունների ծանր ընթացքով:

Տպել
1661 դիտում

Ես «Երկիր Ծիրանի» կուսակցություն չեմ ճանաչում, ճանաչում եմ 3 անզուսպ կանանց. Անի Զախարյան

1 շաբաթում 2500 կրակոց՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ հայկական դիրքերի ուղղությամբ

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը