Լեւոն Պաչաջյանը մի քանի հայ ֆուտբոլիստ է ընտրել՝ իր թիմին ներկայացնելու համար

Շվեդական «Լինշոպինգի» կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը Հայաստանից մի քանի ֆուտբոլիստ է ընտրել իր ակումբի ղեկավարությանը ներկայացնելու համար: ՀՀ հավաքականի նախկին անդամն օրերս ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ փորձելու է ՀՀ առաջնությունից խաղացողներ գտնել եւ օգնել նրանց տեղափոխվել իր ակումբ: Առայժմ անուններ չի նշում, սակայն հայտնի է, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին, այդ նպատակով նայել է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը, որում «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա նշեց, որ նորություններ լինելու դեպքում կհայտնի:

«Այս պահին չեմ կարող փակագծեր բացել, որ ընթացքը նորմալ լինի։ Բայց արդեն նայում ենք, ու երբ լինի ստույգ տեղեկություն, անպայման կհայտնեմ: Արդեն մի քանի ֆուտբոլիստների անուններ կան։ Տեսնենք, կնայենք եւ հուսամ՝ ակումբում դրական կվերաբերվեն»,- ասաց նա:

Լեւոն Պաչաջյանն արդեն նման փորձ ունի: 2009-12 թթ. իրանական «Սանաթ նավթում» հանդես գալու տարիներին ՀՀ հավաքականի նախկին պաշտպան Վալերի Ալեքսանյանին է ներկայացրել իր թիմին: Ամեն ինչ հաջող ընթացք է ունեցել: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ու 2 տարի խաղացել «Սանաթ նավթում»: Պաչաջյանը չի բացառում, որ հետագայում կարող է դառնալ ֆուտբոլային գործակալ:

«Երբ սկսեցի դրսում խաղալ, նման մտքեր միշտ էլ եղել են։ Տեղս ամրապնդելով թիմում՝ աշխատել եմ տվյալ ակումբին Հայաստանից խաղացող ներկայացնել։ Այդպես ստացվեց, երբ հանդես էի գալիս Իրանում։ Մասնավորապես՝ Վալերի Ալեքսանյանին կարողացա թիմին ներկայացնել, եւ նա տեղափոխվեց։ Հիմա էլ եթե ստացվի, միայն ուրախ կլինեմ: Իսկ որպես գործակալ... տեսնենք հնարավոր է՝ զբաղվեմ դրանով ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո»,- ասաց նա:

Լեւոն Պաչաջյանն իր թիմի կազմում հաջող մրցաշրջան է անցկացրել: 12 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, ու դարձել է գոլային 12 փոխանցման հեղինակ: «Լինշոպինգը» դարձել է 2-րդ դիվիզիոնի չեմպիոն՝ 1-ին դիվիզիոնի ուղեգիր նվաճելով:

Տպել
2935 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ