Բազմամիլիոն համայնքը վրդովված է տգետ եւ ծախու լրագրողների՝ հակահայ արշավից. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է վերջին օրերին ռուսական մեդիայում հակահայ կոնտենտի սփռումը: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայասատանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների եւ վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու եւ այն ուղու միջեւ, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան:

Դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցների միջեւ: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք եւ ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում:

Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին եւ ռուսական  իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ եւ այլ իշխանական կառույցների կողմից որեւէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջեւ խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաեւ նպատակ ունեն  ռուսաստանյան հասարակության աչքում ձեւավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետեւողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը:

Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում եւ այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով եւ նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը:

Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, եւ հեռուստաընկերությունների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին եւ փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով  տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝  մեր եղբայրական ժողովուրդների եւ երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով»:

Տպել
7960 դիտում

Մարզիչը պարզաբանում է՝ ինչու է աշխարհի առաջնություն գնում ոչ թե Ջուլֆալակյանը, այլ Չալյանը

Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը ցանկացած պահի կարող է խախտվել. քաղաքագետ

Հայտնի գաղտնալսման գործով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տուժող են ճանաչվել

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դիրքապահները ստացել են տարաներով ջրեր ողջ ձմռան համար. Հովհաննիսյան

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի ժամկետից շուտ

Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս մեսիջ է ՌԴ-ին. Ռեյգանի նախկին խորհրդական

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

Վարչապետի հրաժարականից առաջ կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգիրքը եւ ուղարկեց ԱԺ

ՀՀ ազատոճայինները վերջին հավաքն են անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ

Ռուսական թատրոնը նոր գեղղեկավար ունի. կռիվն ավարտվեց

Շիրակում կոռուպցիոն քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը. դատախազություն

Ոստիկանությունը շատ ավելի հանդուժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին. Հունան Պողոսյան

ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի». Միլս

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը դատախազությունն ուսումնասիրել ու հանցակազմ չի գտել

Մանրամասներ՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասով հարուցված քրեական գործից

«Կոնգրես» հյուրանոցի հետ կապված էմոցիոնալ հայտարարություն եմ արել, սպասվում է ԱԱԾ-ի տեսանյութը. Վանեցյան

Մայրը բողոքել է, որ 3 օր է՝ իր տղան բժիշկների պատճառով կոմայի մեջ է. ՔԿ-ն քննություն է տանում