ՀԱՊԿ-ն նույնպես շեշտում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցող երկրների ղեկավարների հայտարարության ամբողջական տարբերակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հրապարակվել է կազմակերպության պաշտոնական՝ dkb-csto.org կայքում:

Հայտարարությունն ընդունվել է Բելառուսի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Դրանում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը քաղաքական-դիվանագիտական ուղիներով ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու գործում կողմերին աջակցելն է:

Համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով մշակվել է սկզբունքների և բաղադրիչների ամբողջականություն՝ որպես հիմք, որոնք արտացոլված են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության մեջ:

«Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Կողմ ենք հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթնաժողովների շրջանակում ձեռք բերված  ու իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանումը ենթադրող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը»,- ասվում է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին շեշտված է նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագափաժողովի ամփոիչ հռչակագրում:

Տպել
2738 դիտում

Սթափվեք, տղե´րք, ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք. Վլադիմիր Գասպարյան

Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք է, լուսավորությունն անջատված է

Վանաձորում բազմահազարանոց հանրահավաք է (լուսանկարներ, տեսանյութեր)

Արցախի ՊԲ-ում հակառակորդի կրակոցից զինծառայող է թեթեւ վիրավորում ստացել

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներին

Կարեն Կարապետյանը փոխնախարարների է ազատել աշխատանքից

Մենք ընտրություններին դեմ չենք, բայց տեսել ենք ձեր կազմակերպած ընտրությունները. թարմացվող

Կարեն Կարապետյանը հայտարարություններ է վերագրում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (լուսանկար)

Բանակցել կարող է ժողովրդի լիազորած ներկայացուցիչը. «Ժառանգության» պատասխանը՝ Ա. Սարգսյանին

Ոստիկանության կապիտանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել եւ միացել շարժմանը

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու ԵԼՔ դաշինքի նախագիծը

Այսպես երկար չի կարող շարունակվել. ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից

Ես նման բան չեմ ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. ՀՀԿ-ական Գագիկ Մինասյան

ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծմումը. Կարապետյան

Պահանջում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը. Երեւանի ավանագու ԵԼՔ խմբակցություն

Վ. Մանուկյանը ներքաղաքական իրավիճակում լուծումների իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում

«Անտանելի էր հեռվից հետեւել». Իվետա Մուկուչյանը վերադարձել է ՀՀ՝ միացել ցուցարարներին

Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները գործադուլ արեցին ու միացան ցուցարարներին