Գյումրիում սկսվել է գրիպի դեմ պատվաստումը, հղիները նախընտրում են թեյը

Գյումրեցի երեխաները կպատվաստվեն այսօրվանից: Պատվաստանյութն արդեն բաշխված է բոլոր պոլիկլինիկաներին: Մինչեւ 5 տարեկան երեխաները եւս ռիսկի խմբում են: Խոսքը վերաբերում է գրիպի պլանային պատվաստումներին, որում բացի մինչեւ 5 տարեկան երեխաներից, ընդգրկված են բոլոր բուժաշխատողները, մանկավարժները, մանկատների, հատուկ հաստատությունների, հոգեկան առողջության կենտրոնի, ծերանոցի աշխատակիցներն ու հղիները: Վերջիններիս համար պատվաստման փուլը սկսվել է նոյեմբերից:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կենտրոնի տեղեկատվության համաձայն, պատվաստումների հարցում խնդիրներ կան միայն երեխաների եւ մեծամասամբ՝ հղիների հարցում: Ծնողները խուսափում են փոքրիկներին տանել պոլիկլինիկաներ, հղիներն ինքնակամ չեն գնում: Վերջիններիս վրա վատ ազդեցություն է ունենում նաեւ շրջապատը: Հղիների վերին շնչուղիների վարակները թեյով եւ հեքիմությամբ բուժելու հետեւանքները ծանր, երբեմն՝ անկանխատեսելի են լինում: Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Զառա Գեւորգյանը նշում է, որ  նոյեմբերից մեկնարկած այս գործընթացի ժամանակ դեռ ոչ մի հղի չի պատվաստվել: Այնինչ, եթե հղին պատվաստված չի լինում գրիպի դեմ, ապա մեծանում է վիժման, կանխածնության, արատավոր պտուղ լույս աշխարհ բերելու ռիսկը: Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդությունն ուղեկցվում է ծանր թոքաբորբով, որը հազվադեպ, սակայն կարող է պտղի կամ մոր մահվանը հանգեցնել: Այնինչ, կինը կարող  է պատվաստվել եւ մինչեւ  հղիությունը, եւ հղիության ընթացքում:

Գրիպի դեմ պլանային պատվաստումներին կհետեւի մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը: Այս հարցում Գյումրիում տարբեր են եւ մասնագիտական կարծիքները, եւ բնակչության վերաբերմունքը: Գյումրու ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Մկոյանի կարծիքով, այս պատվաստումը մեր երկրի համար նպատակային չէ: Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարիք 13 տարեկան հայ աղջիկները չունեն: Նրանք, ըստ մասնագետի շատ ուշ են սեռական կայնքով ապրում: Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը համաձայն չէ կարծիքի հետ: Ըստ նրա՝ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանում  իրականացվի գարդասիլով պատվաստումը:

Ծնողները, սակայն կտրուկ դեմ են, որ իրենց երեխաները պատվաստեն: Անհանգստությունն այս պահին այն է, որ հստակ չգիտեն, երեխաները դպրոցներո՞ւմ են պատվաստվելու, թե՞ իրենց տարածքային պոլիկլինիկաներում: Այնուամենայնիվ, շատերն են արդեն դպրոցների տնօրեններին տեղեկացրել, որ առանց իրենց իմացության դպրոցի բուժկետում աղջիկներին չպատվաստեն:

Տպել
2113 դիտում

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է