«Մ.Մ.Մ.»-ի նախկին սեփականատերերը պնդում են, թե «Քեթրին գրուպ»-ն իրենց չի «քցել»

«Մ.Մ.Մ.» արտադրական ձեռնարկության նախկին սեփականատերերը պարզաբանում են տրամադրել «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Ոչ միայն բանանիվ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:

Այդ նյութում մենք գրել էինք, որ ԱԺ Հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն գնել է «Մ.Մ.Մ.» արտադրական ընկերությունը, սակայն գնման գործընթացից հետո չի պահպանել նախկին պայմանավորվածությունները, որի համաձայն՝ նախկին սեփականատերերը դուրս են մնացել ընկերության կառավարումից:

Վաճառված ընկերության ներկայացուցիչների պարզաբանումը հրապարակում ենք առանց խմբագրման. «Ակնհայտ եւ անհեթեթ ապատեղեկատվություն է հոդվածում նշված այն միտքը, թե պայմանավորվածության համաձայն՝ առուվաճառքի գործարքից հետո, մենք որոշակի մասնակցություն ենք ունենալու ընկերության հետագա կառավարմանը: Հայտնում ենք, որ «Քեթրին գրուպ»-ը մեր նախկին ընկերությունը «Մ.Մ.Մ» գործարանը ձեռք է բերել ոչ թե մեզանից, այլ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որտեղ գործարանը գրավադրված է եղել: «Քեթրին գրուպը» մարել է նաեւ մեր ստանձնած պարտավորությունների մի մասը, որի համաձայն շնորհակալ ենք այդ ընկերությանը: Հաշվի առնելով վերը նշվածը, համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, պահանջում ենք հրապարակել իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության հերքումը: «Մ.Մ.Մ» գործարանի նախկին սեփականատերեր՝ Մերուժան Միրիջանյան, Մուշեղ Միրիջանյան, Մհեր Միրիջանյան»:

Տպել
7280 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Վալերիյ Օսիպյանն այսօր 12 ոստիկանի կոչումներ է շնորհել (լուսանկարներ)

Ազգային ժողովն արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով. Ա. Բաբայան

Բեն Ավետիսյանը՝ Շուշաննա Թովմասյանի հարսանիքին

Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են