Ուկրաինան գլուխ չի հանում իր պարտականություններից. ՌԴ ԱԳՆ արձագանքը հակահայկական բանաձեւին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նոյեմբերի 30-ին, առանց հայկական պատվիրակության մասնակցության ընդունված բանաձեւի քննարկումներն ու արդյունքը, այն համարելով ընդամենը Ուկրաինայի անհայտ ձգտումների արտացոլանք: ՌԴ ԱԳՆ նշել է, որ Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները` որպես ՍԾՏՀ նախագահող երկիր.

«Նոյեմբերի 30-ին Կիեւում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նիստում ուկրաինական ներկայացուցչությունը գրեթե հեռացրել է հայկական պատվիրակությանը`սկզբունքային բնույթ ունեցող վերջնական հռչակագրի վրա փոփոխություններ քննարկելու եւ կատարելու գործընթացից: Արդյունքում, ի նշան բողոքի, հայկական պատվիրակությունը ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը:

Ստացվում է, որ Ուկրաինան չի կարողանում գլուխ հանել իր պարտականություններից` որպես Սեծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովը նախագահող երկիր: Խախտվել են համատեղ ընդունված նորմերը, բազմակողմանի աշխատող կազմակերպությունների աշխատանքային սկզբունքները, չի ապահովվում պատվիրակությունների ամբողջական մասնակցությունը միջոցառումներին, խախտվում են եւ պառլամենտարիզմի ընդհանուր սկզբունքները: Հարկ է նշել, որ ցավոք, այդ խախտումները կատարվում են մյուս պատվիրակությունների աչքի առաջ եւ նրանց լուռ համաձայնությամբ: Այս հարցը պետք է ըստ պատշաճի հետաքննվի վեհաժողովի շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է վերջին պահին արված փոփոխություններին, դրանք արվել են արդեն պատրաստի, ամբողջովին համաձայնեցված փաստաթղթի վրա ու եղել են պրովակացիոն բնույթի:  Ընդունված փաստաթուղթը տնտեսական ոլորտի հետ գրեթե կապ չունի, այն Ուկրաինայի տարօրինակ ձգտումների արտացոլանքն է»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ պատվիրակույթունը բանաձեւի ընդունման քվեարկությանը չէր մասնակցել, կողմ էին քվեարկել 12 պատվիրակություններից 9-ը:

Տպել
3697 դիտում

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն

Արտահերթ ընտրությունները սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է, խախտված է ԱԺ մեծամասնությունը. ԲԴԽ նախագահ

«Քվազի-համամասնական» ցուցակներն ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը. Արարատ Միրզոյանը՝ Վենետիկի հանձնաժողովում

Դուք պետք է տեսնեք, որ դուք հաղթեցիք, ոչ թե փողը կամ լավ ախպերությունը. Ն. Փաշինյանը՝ Կապանում

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Եւս մի նոր կուսակցություն է ստեղծվում, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք. ՄԻՊ-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Առաջարկեց «լավով» հեռանալ աշխատանքից. այս մասին պետք է տեղյակ լինի վարչապետը. Գոհար Փանաջյան