Բուժկենտրոնից արձագանքում են քաղաքացու մեղադրանքին. որդուն փրկելու համար արվել է հնարավորը

04/12/2017 schedule12:42

ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Հայկական ժամանակ» օրաթերթի (armtimes.com կայքի) խմբագրություն է ուղարկվել լրացուցիչ պարզաբանում՝ քաղաքացի Լաուրա Հովսեփյանի բողոքի վերաբերյալ:

«Հայկական ժամանակի» նոյեմբերի 17-ի համարում լույս տեսած հրապարակման մեջ, որը տպագրվել է նաեւ թերթի կայքում, որդուն կորցրած մայրը հայտարարում էր, որ նա մահացել է բժիշկների մեղքով: Երկու կողմերի կարծիքը ներկայացնող հոդվածի հրապարակումից հետո Լաուրա Հովսեփյանը, որն, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է, անհրաժեշտություն էր զգացել արձագանքել բժիշկ Սամվել Կարապետյանի մեկնաբանություններին: Որոշ ժամանակ անց ստացանք նաեւ բուժհաստատության գրությունը: Այն ներկայացնում ենք ստորեւ.  

Ինչպես նշվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 17.11.17 թ. N 209-ում, տիկին Լաուրա Ավագյանը դիմել է խմբագրություն՝ ահազանգելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:

Բժշկական կենտրոնում կազմակերպվել է վերոհիշյալ հարցի քննարկում տնօրենի, փոխտնօրենների եւ խնդրին առնչվող բժիշկների մասնակցությամբ, որի արդյունքը ուղարկվել է նաեւ տիկին Լաուրա Հովսեփյանի բողոք-նամակին ի պատասխան:

57-ամյա Արմեն Կառլենի Ադամյանը 2017 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 14:50, ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի շտապօգնության եւ վերակենդանացման բաժանմունք: Հիվանդը ընդունվել է արգելակված, մթագնած գիտակցությամբ, ուղեղի արյան շրջանառության խանգարման նախանշաններով՝ արյան ճնշման բարձրացում, հիպերգլիկեմիկ վիճակ: Կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տարվել է դինամիկ հսկողություն ու բուժում, նյարդաբանի զննում: Բացասական դինամիկայի առկայության պատճառով էլ կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) հետազոտություն՝ ժամը 21:01-ին, այսինքն՝ հիվանդի ընդունվելուց 6 ժամ անց:

Գլխուղեղի КТ հետազոտությունը իրականացվում է ցուցումի համաձայն համապատասխան ժամկետում՝ համադրելով հիվանդության կլինիկական զարգացումը եւ ախտանիշները:

Անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդի ծանր վիճակը, հիմնական ու ուղեկցող հիվանդությունները՝ շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի փուլում, հետինֆարկտային կարդիոսկլերոզ, արտերիալ հիպերտենզիա կրիզային ընթացքով, վիրուսային հեպատիտ «C» անցումով ցիռոզի, որոնք ռիսկի գործոն են համարվում եւ էլ ավելի են ծանրացնում յուրաքանչյուր հիվանդություն: Ժամերի ընթացքում իշեմիկ ինսուլտը բարդացել է ուղեղային արյունազեղումով՝ ճեղքումով 4-րդ փորոք, ինչը պատճառ է հանդիսացել մահվանը:

Բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ու բժիշկ Լեւոն Օռլովը 11 ժամվա ընթացքում ախտորոշման  ու բուժական բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարել են: Ցավոք, տվյալ հիվանդությունն ու ընթացքը անհամատեղելի էին կյանքի համար:

Տպել
1713 դիտում

Իմ սիրո օթեւան. հիմա էլ 22 հարկանի

Հայաստան. ընդդիմությունը գնում է հեղափոխության

Մեղադրանք. դատը կընթանա Վանաձորում

Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային. Թրամփի կոշտ մեսիջը՝ Էրդողանին

Թբիլիսիում վթարի հետեւանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ես որեւէ լուրջ դեպքերով չեմ անցել. Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր առնչության մասին

Ես գլխավորելու եմ Հանրապետություն եւ ԼՀ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը

Հ1-ի լուրերի նախկին տնօրենը՝ Քոչարյանի անվան հետ կապվող Արարատ TV գնալու մասին

Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ. Զեյնալյան

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Անցումային արդարադատությունը» դատարանների դատարան չի ստեղծելու, այն աջակցող է լինելու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Հայաստանում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ. Արտակ Զեյնալյան

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թ. ցուցանիշը

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» եւ «АК-15» նմուշներ կարտադրվեն. պայմանագիր ստորագրվեց

13 215 հանցագործության մասին հաղորդում, 4,4 մլրդ դրամ վնաս. Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը

Ոստիկանությունը բացառիկ թափանցիկ է եւ կաշկանդված չի լինելու. Վալերի Օսիպյան

Ժամանակավորապես փակ կլինի Վաղարշյան փողոցից մինչեւ Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

Եղել է Արցախում. գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»