Ռուսաստանյան եթերում հայերի դեմ կարծիքներ կան, որովհետեւ դրանք ռեզոնանսային են. Նադեժդին

ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական հեռուստաալիքները եթեր են հեռարձակել մի քանի թոք շոուներ`քննարկելով փաստաթուղթը: Քննարկումներում հնչած ձեւակերպումները եւ գնահատականները, հաղորդավարների եւ հրավիրված խոսնակների արտահայտությունները բուռն բացասական արձագանք են առաջացրել Հայաստանում եւ սփյուռքում, գրում է rusarminfo.ru-ն: 

«Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ցավոք սրտի, շատերը դեռ չեն հասկացել, որ Խորհրդային Միությունը փլուզվել է եւ նախկին խորհրդային երկրներին չեն կարող վերաբերել ինչպես սեփական տարածքի, այնտեղ ցուցումներ տալ: Ես անձամբ Հայաստանն ընկալում եմ որպես սուվերեն երկիր, որը սերտ քաղաքական, տնտեսաական եւ ռազմական կապեր ունի Ռուսաստանի հետ: Դա առանձին երկիր է եւ Մոսկվայից Երեւանին ինչ-որ բան թելադրելու փորձերը հիմարություն են:

Ես հասկանում եմ, որ հայերին տհաճ է լսել Մոսկվայի որոշ հայտարարություններ, սակայն մենք նույնպես սուվերեն երկիր ենք, որտեղ մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտվել»,- ասում է Տարածաշրջանային նախագծերի եւ օրենսդրության ինստիտուտի նախագահ Բորիս Նադեժդինը:

Նա հավելում է, որ հետեւաբար պետք է հիշել` ռուսական հեռուստատեսությունը կարող է հարթակ տալ այնպիսի խոսնակների, որոնց կարծիքները դուր չեն գա հայ ժողովրդին:

«Բայց ռուսական հեռուստատեսությամբ ելույթ ունեցող անձինք չեն ներկայացնում Կրեմլի պաշտոնական տեսակետը: Ես երբեք նման հայտարարություններ չեմ լսել պաշտոնական դեմքերից: Վլադիմիր Պուտինի կամ Դմիտրի Պեսկովի շուրթերից երբեք սպառնալիք կամ մեղադրանք չի հնչել Հայաստանի հասցեին ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու համար: Կան խոսնակներ, որոնք փորձում են լարել իրավիճակը»,- ասում է Բորիս Նադեժդինը:

Նա նկատել է, որ ռուսական հեռուստաալիքների եթերում այդ փորձագետները ոչ միանշանակ հայտարարություններ են անում հենց որովհետեւ հայ հասարակության մեջ դա մեծ ռեզոնանս է առաջացնում: 

Տպել
4078 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք