«Անբարոյական մարդիկ»՝ իշխանության ղեկին. Լիլիթ Ավագյանի հոդվածը

02/12/2017 schedule18:05

Մարդու կողմից բնության սրբագրումն անհնար է: Ահա. կանայք անհիշելի ժամանակներից ծակում են ականջները՝ զարդեր կախելու նպատակով, սակայն մինչ օրս ոչ մի կին ծակած ականջներով չի ծնվել: Նույն «արդյունավետությունն» ունի Հայաստանի իշխանությունների՝ կաշառք վերցնելու կամ պետական գանձարանից գողություն կատարելու դեմ պայքարը. զրո արդյունք:

Բայց Ս. Սարգսյանը, միեւնույն է, դարձյալ փորձում է: Հերթական փորձն օրեր առաջ էր, Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ նոյեմբերի 28-ին ելույթ ունեցավ՝ նկատելով, թե կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում այլընտրանք չունի, դա անգամ ազգային անվտանգության հարց է:

Երբ համացանցում փնտրում էի Սերժ Սարգսյանի տասնամյա վաղեմության մտքերը կոռուպցիան րոպե առաջ արմատախիլ անելու թեմայով, համացանցն առաջարկեց 2012 թ. նրա ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարին. «Սա նո՜ր Հայաստան է, եւ վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է, եւ վերջ: Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է, եւ վերջ» …Ահա եւ մեկ այլ ցիտատ՝ Ս. Սարգսյանից. «Ով աչք ունի պետական բյուջեի վրա, պետական սեփականության վրա, ով ձեռքը մեկնում եւ ենթակայից փող է վերցնում, նա անբարոյական մարդ է»…

Ս.թ. նոյեմբերի 30-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ի դեպ, Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, լրագրողներին ասաց, թե կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է. խնդրեմ. Գլխավոր դատախազությունն արդեն հրապարակել է այն բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Բայց բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեն, միեւնույն է, շարունակում է գայթակղիչ լինել:

Բյուջեի հանդեպ պաշտոնյաների թուլությունը խորհրդարանը փորձեց թուլացնել, երբ 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը: Ի դեպ, այդ օրենքով բարձրացան նաեւ ԱԺ նախագահի (1.190.000 դրամ), պատգամավորների աշխատավարձերը (660 000 դրամ): Սակայն նման աշխատավարձ սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների համար արդյո՞ք լեգալացված ոտնձգություն չէ պետական բյուջեի հանդեպ: Առանց քվեարկման ենթակա օրինագծերը կարդալու՝ այս մարդիկ (բացառությամբ՝ մի քանիսի) սեղմում են անհրաժեշտ կոճակը: Իսկ 660 000 դրամով կոճակ սեղմելը չափազանց թանկ գին է, որը, հիշեցնեմ, վճարվում է հարկատուներիս հաշվին:

Հայաստանում բարձրաստիճան չինովնիկների, դատավորների աշխատավարձը բարձրացնելիս` առաջին հիմնավորումն այն է, որ այդպիսով նվազում են կոռուպցիոն ռիսկերը:

ՀՀ վարչապետի աշխատավարձը 1,188,000 դրամ է, ՍԴ նախագահինը՝ 1,056,000 դրամ, ՀՀ փոխվարչապետինը՝ 1,023,000 դրամ, ՀՀ ԱԱԽՔ-ինը՝ 1,023,000 դրամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահինը՝ է 990,000 ՀՀ դրամ, ՀՀ գլխավոր դատախազինը՝ 990,000 ՀՀ դրամ։

Մեկ այլ՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով, պետությունը նպատակահարմար է գտել բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը՝ 2017 թ. 50 000-ը դարձնելով ամբողջ 55 000: Իշխանություններն այդքան շռայլ են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի եւ սեփական բարեկեցության հարցերում, բայց այդքան խնայող, երբ հարցը նվազագույն աշխատավարձին է վերաբերում: Ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի՝ աշխատավարձերը սահմանելիս հաշվի են առնվում ծառայողների պատասխանատվությունը, ծանրաբեռնվածությունը, տվյալ աշխատանքի պատասխանատվության աստիճանը:

Ի վերջո, որքան էլ պետական բյուջեից օրենքով բարձրացվում են պետական ծառայողների ու հատկապես` բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը, նրանք, միեւնույն է, այդ աշխատավարձով չէ, որ ապրում են:

Երբ 2012-ին ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայում էր, նրան նախագահ Սարգսյանը դեռ չէր առաջարկել ընդդիմության դերը, նախարարական պորտֆելներ ուներ: Այդ ժամանակ ԲՀԿ առաջնորդը հրապարակայնորեն նկատեց, թե լրացուցիչ վարձրատրում է իր նախարարներին, որպեսզի վերջիններս պետական գանձարանի վրա աչք չունենան:

Լրագրողները գրեթե ամեն օր գրում են, թե պետական միջոցների ինչ վատնումներ են տեղի ունենում, ինչ նվիրատվություններ են ստանում պաշտոնյաներն ու նրանց կանայք, եւ դա իրենք էլ չեն թաքցնում, պաշտոնական հայտարարագրերում են ներկայացնում:

Այսինքն՝ այդ ողջ ինֆորմացիան շատ մատչելի է եւ հասկանալի: Այդ ինչպե՞ս է, որ երկրի նախագահին, կառավարության ղեկավարին այնքան անհասկանալի են մնում պետական բյուջեի մսխման մասին բազմաթիվ հայտարարությունները:

Հիմա էլ թե՝ հրապարակվել է կոռումպացված այն չինովնիկների ցանկը, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել: Գուցե արդարադատության նախարարը հղում աներ նաեւ այն օպերատիվությանը, որով արձագանքեցին երգիչ Սեբուի հաղորդմանը, թե ՃՈ երկու աշխատակիցներ 100 եվրո կաշառք են վերցրել իր հորից: Աշխատակիցները ձերբակալվել են:

Երգիչ Սեբուից առաջ ՀՀ որեւէ քաղաքացի դժգոհություն չի՞ հայտնել ՃՈ աշխատակիցների կոռումպացվածությունից: Կաշառք վերցրած, պաշտոնական դիրքը չարաշահած չինովնիկների դեմ քր. գործերը հարուցվում են ընտրովի:

Կա՞ Հայաստանում մի պաշտոնյա, անգամ ՃՈ աշխատակից, որն իրեն թույլ տա առանց իր գերադասի գիտության, առանց նրան բաժին հանելու՝ կաշառք վերցնել կամ պետական միջոցները յուրացնել:

Չինովնիկին կաշառակերության մեղադրանք առաջադրվում է այն դեպքում միայն, երբ նա փողը փորձում է յուրացնել միայնակ:

Սակայն պետք է արժանին մատուցել Դավիթ Հարությունյանին, ոստիկանապետին, կոռումպացված մյուս բարձրաստիճան չինովնիկներին: Նրանք բացարձակ չեն ամաչում: Ինչպես Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթում: Հավանաբար հիշում եք. երբ վերջում մանուկը բացականչում է՝ «Թագավորը մերկ է», եւ ամբոխը սկսում է շշնջալ ու մատով ցույց տալ թագավորի մերկությունը, թագավորը եւ նրա թվացյալ թիկնոցի եզրերը բռնած նախարարներն է՛լ ավելի հպարտությամբ ու իրենց գործի կարեւորությամբ են շարունակում քայլել՝ բռնած մերկ թագավորի նոր զգեստի փեշերը:

Տպել
16581 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ