Ադրբեջանն ու Թուրքիան գործ են հարուցել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Արցախ:

Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի «Կանաչների եւ ձախակողմյանների» կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» ՀԿ ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող-հրապարակախոս Սայիդ Չեթինօղլիին, լրագողներ Ալի Բայրամօղլիին եւ Էրոլ Քաթըրջիօղլիին կալանավորելու որոշում է կայացրել եւ նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում:

«Էրմենիհաբեր»-ը, հղում անելով թուրքական «Հաբերլեր» կայքին, փոխանցում է, որ Չավուշօղլուն հայտնել է, թե Անկարան մտահոգ է, որ այս անձինք առանց Ադրբեջանի արտոնությունն ունենալու եւ առանց տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Արցախ:

«Անօրինական կերպով Ադրբեջանի տարածքը ներխուժելն համարվում է հանցանք, մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը, երբ հարակից 7 բնակավայրերը գրավման մեջ են: Ահա թե ինչու Ադրբեջանից բացի մենք եւս հետաքննություն ենք սկսել Ղարաբաղ մեկնած այս անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրված են դատարան` ցուցմունք տալու ու հայտնել են, որ չեն գիտակցել, որ հանցանք են գործում, բայց դրա համար պետք է բացատրություններ տալ ադրբեջանական իշխանություններին: Թեպետ այդ գործիչներն Արցախում պաշտպանել են ադրբեջանական տեսակետները, սակայն այնտեղ մուտք գործելն արդեն իսկ հանցանք է»,-ասել է Չավուշօղլին:

Ի դեպ, թուք մտավորականները նամակով դիմել են Բաքվին ու հայտնել, որ չեն գիտակցել հանցանքի փաստը:

«Արդեն իրավական գործընթաց է սկսվել: Սա դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան առանց թույլտվության այցելել Արցախ` Ադրբեջանի տարածք»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Տպել
2394 դիտում

Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին

Ծառուկյանի հետ դժվար էր աշխատել. «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում. Հովհաննիսյան

Սանչեսն այսօր մարզվելու է ՄՅՈՒ-ի կազմում. մնաց Մխիթարյանը. թարմացվող

Երեւանում կառուցապատման թույլտվությունների տրամադրման ուղեցույց է մշակվել

Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ, Կարեն Կարապետյանը՝ մեկնել Դավոս

Եթե ապագա վարչապետի անունն այսօր հայտարարվի, մինչեւ ապրիլ նրան «կուտեն». Իսկանդարյան

Կարեն Կարապետյանը՝ Դավոս մեկնելու ճանապարհին (լուսանկարներ)

Սահմանին ադրբեջանական դիպուկահար խմբեր են գործել, ադրբեջանցի գնդապետն էլ «շարքից հանվել է»

Այժմ ՀՀ-ում ներդրումներ կատարելու լավագույն ժամանակն է. վստահեցնում է վարչապետը

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին վիզային ծառայություններ տրամադրել

Գայլերի հերթական հարձակման դեպքը Լոռու մարզի Դեբեդ գյուղում

Համացանցում ծաղրում են Քիմի 3-րդ երեխայի անունը

Սոչիում դրամ շորթելու գործով ձերբակալվել է «Ռոբսոն»-ից հարցազրույց վերցրած բլոգերը

Երեւանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է